Արցախի տարածքում ականի պայթյունից հովիվ է մահացել
Քաղաքականություն
13.03.2026 | 15:24
Արցախի Մարտունու շրջանի գյուղերից մեկում մարտի 12-ին տեղի է ունեցել ականի հետ կապված միջադեպ, ասվում է Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության, Ադրբեջանի գլխավոր դատախազության և Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) համատեղ հայտարարության մեջ։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Աշաղի Վեյսելի գյուղում ականի վրա պայթելու հետևանքով մահացել է հովիվ՝ Աղդամի շրջանի բնակիչ, 1968 թվականին ծնված Ռամիզ Հաջիևը։ Նա անասուններին արածեցրել է առաջնագծի չականազերծված տարածքում։
Դեպքի առթիվ շրջանային դատախազությունը հետաքննություն է անցկացնում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի