Վարչապետը նախապես տեղյակ չի եղել այդ քայլի մասին, պրոտոկոլից շեղում կա․ Լուսինե Բադալյանը՝ Էդիտա Գզոյանի հեռացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, Factor TV-ի եթերում անդրադառնալով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի պաշտոնանկությանը, որը, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, տեղի է ունեցել իր անմիջական հրահանգով, պնդում է, որ խնդիրը ոչ թե նվիրած գրքի բովանդակությունն է, այլ պաշտոնական պրոտոկոլից շեղումը։ Նրա խոսքով, բարձրաստիճան պաշտոնյաների այցերի ժամանակ ինքնագործունեությունն անթույլատրելի է և կարող է հետևանքներ ունենալ դիվանագիտական հարաբերությունների վրա։ Բադալյանը նաև հերքում է այն մեղադրանքները, թե իշխանությունը փորձում է ջնջել ազգային հիշողությունը՝ պնդելով, որ իրենց նպատակը երկրի ինքնիշխանության պահպանումն ու խաղաղության հաստատումն է։

Լուսինե Բադալյանը տարբերակում է դնում սովորական նվիրատվության և պաշտոնական այցի շրջանակում կատարվող գործողության միջև։ «Գիտե՞ք, նույնը չի տարբեր իրավիճակներում,  գիրք նվիրել օտարերկրյա հյուրերին և գիրք նվիրել պրոտոկոլով (արարողակարգ) սահմանված ամեն վայրկյանի… Գիտեք, նման բարձրաստիճան պաշտոնյաների այցի դեպքում պրոտոկոլով ամեն քայլը այսպես սահմանված է լինում,   որոշված է լինում, և պրոտոկոլից շեղումն անթույլատրելի է, որովհետև դրանք կարող են անդրադառնալ դիվանագիտական հարաբերությունների, կարող են անդրադառնալ մի շարք բաների վրա», – նշեց պատգամավորը։

Նա շեշտեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչպես է նման բան տեղի ունեցել՝ հավելելով, որ բարձրաստիճան հյուրերի դեպքում ամեն ինչ քայլ առ քայլ պլանավորված է լինում։ «Ես ինֆորմացիա չունեմ, բայց պիտի հետաքրքրվեմ, որովհետև իրոք ինձ շատ հետաքրքիր է։ Ինձ համար շատ անհասկանալի է, թե ինչպես է դա տեղի ունեցել»։

Բադալյանը պնդեց, որ խնդիրը ոչ թե գրքի բովանդակությունն է, այլ հենց պրոտոկոլային խախտումը։ «Այստեղ գրքի մասին չի խոսքը, թեմայի մասին չի խոսքը։ Սա պրոտոկոլից շեղում է»։

Ի պատասխան այն դիտարկման, թե իշխանությունը փորձում է ջնջել ազգային հիշողությունը՝ փոխելով բառապաշարը («բռնի տեղահանության» փոխարեն՝ «տեղահանում», «Արցախի» փոխարեն՝ «Ղարաբաղ»), Բադալյանը հակադարձեց. «Ես կարո՞ղ եմ ջնջել ձեր հիշողությունը։ Ես դա բացառում եմ։ Մենք այլ պատասխանատվություն ունենք։ Մենք վարում ենք քաղաքականություն, և մեր առջև նպատակ ենք դրել բերել խաղաղություն և հարատև խաղաղություն, և պահպանել մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը»։

Նա կտրականապես հերքեց, թե որևէ մեկը պատժվում է «Արցախ» բառն օգտագործելու համար։ «․․․եթերում երբ ուզում եմ, ասում եմ Արցախ, երբ ուզում եմ, ասում եմ Լեռնային Ղարաբաղ»,- ասաց նա։

Անդրադառնալով վարչապետի կողմից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից հնչեցրած մեղադրանքներին՝ ուղղված բարձրաստիճան հոգևորականներին, Բադալյանը նշեց, որ վարչապետի հայտարարությունները հիմնված են «ստույգ և հավաստի ինֆորմացիայի» վրա։ «Ես որևէ վայրկյան չեմ կասկածում և նաև գիտեմ, որոշակի մասով ինֆորմացիայի եմ տիրապետում նաև, եկեղեցու միջամտությունը նոր չի սկսվել»։

Եզրափակելով խոսքը՝ Լուսինե Բադալյանը նշեց, որ առաջիկա ընտրությունները լինելու են ինքնիշխանության համար պայքարի շարունակությունը։ «Ամբողջ հայ ժողովուրդը պայքարում է ինքնիշխանության համար։ Ընդամենը սա է պայքարը, և այս ընտրություններն էլ լինելու են այդ նշանաբանով, որովհետև դա է խնդիրը, բացահայտվում է աստիճանաբար ամեն ինչը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան