Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության են հասել ոչ միայն թղթի վրա․ կա քաղաքական կամք. Ալիևը՝ Կոշտային

Լուրեր

07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
Բոլորը

Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն հաստատվել է երկարատև խաղաղություն։ Ձեռք բերված համաձայնությունները չեն մնացել միայն թղթի վրա. կողմերը քաղաքական կամք են ցուցաբերում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև այս մասին հայտարարել է Եվրամիության Խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք արդեն ապրում ենք երկարատև խաղաղության պայմաններում։ Վերջին յոթ ամիսների ընթացքում սկսել ենք ավելի շատ նավթամթերք մատակարարել Հայաստան։ Մենք վերացրել ենք մեր տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս մեր ուժեղ քաղաքական կամքը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա  ընդգծել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված փաստաթղթերի կարևորությունը՝ հավելելով, որ խաղաղությունը մշտական է​։

«Երբեմն նման փաստաթղթերը կարող են որոշ ժամանակ մնալ թղթի վրա։ Մեր դեպքում՝ սկսած 2023 թվականի սեպտեմբերին Հայաստանի հետ վերջին արյունալի ռազմական բախումից մինչև 2025 թվականի օգոստոսի խաղաղությունը։ Կարծում եմ՝ սա լավագույն ցուցանիշն է այն բանի, որ ազգերն ու ժողովուրդները կարող են հաշտվել, եթե երկու կողմերն էլ ցուցաբերեն քաղաքական կամք և նվիրվածություն խաղաղությանը։ Խաղաղությունից լավ բան չկա։ Միայն պատերազմ տեսածներն են իսկապես հասկանում դրա արժեքը։ Հետևաբար, կարծում եմ՝ կարևոր է, որ մեր նման երկրները ճանաչեն միմյանց հետ խաղաղությունը»,- ասել է Իլհամ Ալիևը։

Իր հերթին, Եվրոպական Խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղության գործընթացում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացն արժանի է բարձր գնահատականի։

«Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առաջընթացը պատմական է։ Վաշինգտոնյան համաձայնագրերն արտացոլում են ձեր հանձնառությունը երկխոսությանը և հաշտեցմանը, և Եվրամիությունը լիովին աջակցում է խաղաղության գործընթացին և համաձայնագրերի իրականացմանը։ Մենք հասկանում ենք, որ իրական խաղաղությունը կառուցվում է ոչ միայն թղթի վրա՝ քաղաքական համաձայնագրերի, այլև տնտեսական կապերի, առևտրի և համատեղ բարգավաճման միջոցով»,- ասել է Կոշտան։

Նա նշել է նաև, որ Հարավային Կովկասում խաղաղությունը դրական ազդեցություն ունի նաև երկու երկրների ժողովուրդների բարեկեցության վրա, միաժամանակ, ընդգծել «Ադրբեջանի աճող դերը տարածաշրջանային օրակարգում»։

«Տնտեսական փոխկախվածության ամրապնդումը երկարաժամկետ կայունության հուսալի ուղի է, և Եվրամիությունը պատրաստ է օգնել բացահայտել այդ հնարավորությունները՝ ի բարօրություն բոլորի»,- ասել է Կոշտան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի