Ալիևը հաստատել է Նախիջևանի Սահմանադրության փոփոխությունները. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հիշատակումները hանվել են

Լուրեր

27.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի իշխանությունն ամրապնդվեց և դարձավ միահեծան. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:16
TRIPP-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:14
Ութ ամիս առաջ հարցաքննվել եմ Հոկտեմբերի 27-ի գործով. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:09
3 անձ է ձերբակալվել կաշառքի գործով, այդ թվում՝ ՊՆ զինկոմիսարիատի պաշտոնատար անձ
27.10.2026 | 13:03
Ռուսական զորքերը կրկին հարվածել են Կիևին․ 1 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 12:59
Փաշինյանը ԵՀ հանձնակատարի հետ քննարկել է Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավման հարցերը
27.10.2026 | 12:53
Իսրայելում մեկնարկել են հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո առաջին ընտրությունները․ Նեթանյահուն կարող է կորցնել պաշտոնը
27.10.2026 | 12:42
Մենք մեր պարտավորությունները կատարել ենք, այստեղ քաղաքական մղում կա․ Միրզոյանը՝ ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 12:04
Ալիևը հայտարարել է, թե հանդես են եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէին ցանկանում «հավերժական պատերազմ և մտադիր չէին վրեժ լուծել»
27.10.2026 | 11:57
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
Բոլորը

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ են կատարվել, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է համապատասխան օրենքը։ Փաստաթղթի համաձայն՝ Նախիջեւանի Սահմանադրության մեջ երկու նոր հոդված է ավելացվել (հոդված 3-1 եւ հոդված 28-1), մեկ հոդված (հոդված 5)՝ հեռացվել։ Նաև փոփոխություններ են կատարվել մի շարք հոդվածներում և նախաբանում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մինչ փոփոխությունները՝ Նախիջևանի Սահմանադրության նախաբանում ասվում էր, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրվել են 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի միջազգային պայմանագրերով։ Փոփոխության մեջ նշվում է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է։ Այսպիսով, պայմանագրերը բացառվել են Սահմանադրությունից։

Ադրբեջանի Սահմանադրության 134-րդ հոդվածի III մասում նշված դրույթը, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է, կարտացոլվի նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության նախաբանում։

Նախատեսվում են նաև մի շարք տեխնիկական փոփոխություններ՝ Ադրբեջանի Սահմանադրության ադապտացման, հստակեցման և տեխնիկական փոփոխությունների համար։

Նշվում է, որ Ադրբեջանի նախագահի մեկ այլ հրամանով՝ նախարարների կաբինետին հանձնարարվել է եռամսյա ժամկետում պատրաստել և նախագահին ներկայացնել օրենքներն ու օրենսդրական նակտերը «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները հաստատելու մասին» սահմանադրական օրենքին համապատասխանեցնելու առաջարկներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի