Թուրքիայում Patriot ՀՕՊ համակարգ է տեղակայվել՝ երկրի օդային տարածքի պաշտպանությանն աջակցելու համար

Լուրեր

17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
17.08.2026 | 20:12
Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել․ վարորդն ու կարգավարը ձերբակալվել են
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի օդային տարածքի պաշտպանությանը նպաստելու համար նախատեսված Patriot հակաօդային պաշտպանության համակարգը տեղակայվել է Մալաթիայի արևելյան նահանգում։ Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ սա ՆԱՏՕ-ի աջակցությամբ ամրապնդվող օդային և հրթիռային պաշտպանության ավելի լայն միջոցառումների մաս է։

«Ազգային մակարդակով ձեռնարկված միջոցառումներից բացի՝ ՆԱՏՕ-ն ուժեղացրել է օդային և հրթիռային պաշտպանության միջոցառումները։ Այս շրջանակում Մալաթիայում տեղակայվում է մեր օդային տարածքի պաշտպանությանը նպաստելու համար նախատեսված Patriot համակարգը։ Մեր տարածաշրջանում վերջին զարգացումների շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ մեր սահմանների և օդային տարածքի անվտանգության համար, խորհրդակցություններ են անցկացվում ՆԱՏՕ-ի և մեր դաշնակիցների հետ»,- ասվում է նախարարության հայտարարությունում։

Patriot-ը տեղակայվում է այն բանից հետո, երբ Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ հրթիռը չեզոքացվել է երկուշաբթի Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հակահրթիռային պաշտպանության միջոցների կողմից։ Սա երկրորդ նմանատիպ խոցումն էր մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրորդ միջադեպից հետո հայտարարել է, որ Անկարան անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի երկիրը պաշտպանելու համար։

«Չնայած մեր անկեղծ նախազգուշացումներին՝ շարունակում են ձեռնարկվել ծայրահեղ սխալ և սադրիչ քայլեր, որոնք կվտանգեն Թուրքիայի բարեկամությունը»,- հայտարարել է Էրդողանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի