Թրամփը սպառնում է Իրանին «աննախադեպ ուժով», եթե այն արգելափակի նավթի հոսքը Հորմուզի նեղուցով

Լուրեր

17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
17.08.2026 | 20:12
Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել․ վարորդն ու կարգավարը ձերբակալվել են
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնապատկում է իր սպառնալիքը՝ աննախադեպ ուժով հարվածել Իրանին, եթե այն դադարեցնի նավթի հոսքը Հորմուզի նեղուցով։

«Եթե Իրանը որևէ բան անի, որը կկանգնեցնի նավթի հոսքը Հորմուզի նեղուցով, նրանց հարված կհասցվի Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից քսան անգամ ավելի ուժեղ, քան մինչ այժմ։ Բացի այդ, մենք կխփենք հեշտությամբ ոչնչացվող թիրախներ, որոնք գործնականում անհնար կդարձնեն Իրանի վերականգնումը որպես ազգ, մահը, կրակը և զայրույթը կտիրեն նրանց վրա։ Բայց ես հույս ունեմ և աղոթում եմ, որ դա տեղի չունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում՝ պնդելով, որ ԱՄՆ-ի սպառնալիքը «նվեր է Չինաստանին և բոլոր այն երկրներին, որոնք ակտիվորեն օգտագործում են Հորմուզի նեղուցը»։

Իրանի զինված ուժերն էլ հայտարարում են, որ թույլ չեն տա նավթ արտահանել տարածաշրջանից Միացյալ Նահանգների և Իսրայելի դաշնակիցներին, քանի դեռ պատերազմը շարունակվում է։ Այս մասին  ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը։

«Իրանի զինված ուժերը թույլ չեն տա տարածաշրջանից թշնամական կողմին և նրա գործընկերներին նույնիսկ մեկ լիտր նավթ արտահանել՝ մինչև հետագա ծանուցում»,- ասել է Ալի Մոհամմադ Նաինին։

Նա հավելել է, որ ցանկացած փոփոխություն տեղի կունենա հակամարտության պայմաններից ելնելով։