Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Քաղաքականություն
09.03.2026 | 23:38
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը գործնական, անկեղծ և կառուցողական հեռախոսազրույց են ունեցել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Պուտինը և Թրամփը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման գործընթացը։
Ուշակովի խոսքով՝ զրույցի ընթացքում «շեշտը դրվել է Իրանի շուրջ հակամարտության իրավիճակի և ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ ընթացող ուկրաինական կարգավորման վերաբերյալ երկկողմ բանակցությունների վրա»։
«Պուտինը ներկայացրել է մի շարք դիտարկումներ, որոնք ուղղված են Մերձավոր Արևելքում իրավիճակի հնարավորինս արագ քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը։ Թրամփն իր հերթին գնահատական է տվել իրավիճակին՝ Իսրայելի հետ համատեղ իրականացվող գործողության համատեքստում»,- փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ուշակովի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան նախագահի նախաձեռնությամբ, տևել է մոտ մեկ ժամ։ Երկու առաջնորդներն էլ հայտնել են, որ պատրաստ են պարբերաբար կապ պահպանել և շարունակել շփումները։