Նավթի գինը 2022 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը

Լուրեր

17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
17.08.2026 | 20:12
Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել․ վարորդն ու կարգավարը ձերբակալվել են
Բոլորը

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի և Հորմուզի նեղուցի փաստացի փակման ֆոնին՝ նավթի գինը 2022 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը: Նավթի Brent տեսակի ֆյուչերսները մարտի 9-ին սակարկությունների մեկնարկին ժամանակավորապես բարձրացել են գրեթե 26%-ով՝ հասնելով 116,6 դոլարի մեկ բարելի համար, հաղորդում է Reuters-ը։

Նավթի WTI տեսակի ֆյուչերսները բարձրացել են 26,51%-ով՝ հասնելով 115 դոլարի, մինչդեռ ավելի վաղ հասել էին 111,24 դոլարի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նավթի շուկայի ամենակարևոր գործոնը մնում է Հորմուզի նեղուցի երկարատև փակման մտավախությունը, որով խաղաղ ժամանակներում ամեն օր տեղափոխվում է աշխարհի նավթի շուրջ 20 տոկոսը: Այն նաև կարևոր է հեղուկ բնական գազի տեղափոխման համար, օրինակ՝ Կատարից։

Նավթի համաշխարհային շուկայում լարված իրավիճակի ֆոնին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը մարտի 6-ին հայտարարեց, որ Վաշինգտոնը քննարկում է լցանավերի համար գործող ռուսական նավթի դեմ պատժամիջոցների մեղմացումը: Նույն օրը ԱՄՆ-ը 30 օրով չեղարկեց Հնդկաստանի կողմից արդեն իսկ լցանավեր բեռնված ռուսական նավթի գնման արգելքը, որպեսզի «նավթը կարողանա շարունակել հոսել դեպի համաշխարհային շուկա»:

Մարտի 7-ին Իսրայելն անգամ օդային հարվածներ է հասցրել Իրանի նավթային ենթակառուցվածքներին՝ հարձակվելով Թեհրանում և դրա շրջակայքում գտնվող հինգ էներգետիկ օբյեկտների վրա: Ի պատասխան՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարձակվել Պարսից ծոցի նավթային օբյեկտների վրա:

«Եթե կարող եք հանդուրժել նավթի գները մեկ բարելի համար 200 դոլարից բարձր, շարունակեք խաղալ»,- ԻՀՊԿ ներկայացուցչի խոսքերն է վկայակոչել The Guardian-ը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի հակամարտության ֆոնին նավթի գների կտրուկ աճը ժամանակի ընթացքում կուղղվի և համաշխարհային անվտանգության համար վճարվող փոքր գին է։

«Նավթի գների կարճաժամկետ աճը, որն արագ կմարի, երբ վերացվի իրանական միջուկային սպառնալիքը, շատ փոքր գին է Միացյալ Նահանգների և աշխարհի անվտանգության ու խաղաղության համար: Միայն հիմարներն են այլ կերպ մտածում»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի