Հայտնի է՝ որքան աշխատավարձ է «Ինտերն» առաջարկում Մխիթարյանին նոր պայմանագրով

Լուրեր

27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 12:04
Ալիևը հայտարարել է, թե հանդես են եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէին ցանկանում «հավերժական պատերազմ և մտադիր չէին վրեժ լուծել»
27.10.2026 | 11:57
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
27.10.2026 | 11:55
Առաջարկում եք, որ կոչվի՝ Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 11:33
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
27.10.2026 | 11:24
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
27.10.2026 | 11:09
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իտալական «Ինտերը» ցանկանում է երկարաձգել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը։

Tuttomercatoweb-ի համաձայն՝ «Ինտերը» 37-ամյա կիսապաշտպանին կառաջարկի մեկ տարվա պայմանագիր՝ 30 տոկոս կրճատված աշխատավարձով։ Այժմ Մխիթարյանը ստանում է տարեկան 3․8 միլիոն եվրո, իսկ նոր պայմանագրով աշխատավարձը կկազմի 2,5 միլիոն եվրո։

Դեռ հայտնի չէ՝ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն կցանկանա՞ նման պայմաններով մնալ «Ինտերում», թե կտեղափոխվի այլ ակումբ։

Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում։ Նա 2022 թվականին է միացել «Ինտերին», որի կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր ու երկու անգամ խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 28 հանդիպման, դարձել 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 3․5 միլիոն եվրո է գնահատում հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը։

Կարիերայի ընթացքում Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009 թթ.), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010 թթ.) ու «Շախտյորում» (2010-2013 թթ.), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016 թթ.), անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018 թթ.) ու «Արսենալում» (2018-2019 թթ.), իտալական «Ռոմայում» (2019-2022 թթ.)։