Եթե ՔՊ-ն ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնի՝ ՀԱՊԿ-ից դուրս գանք, 50+% ձայն կստանա ընտրություններում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ, Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած սոցիոլոգիական հարցման արդյունքները, որտեղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի հավաքական ընդդիմությունից բարձր վարկանիշ, բավականին մոտ են իրականությանը։

Factor TV-ին տված հարցազրույցում նա վերլուծել է հասարակական տրամադրությունների փոփոխության պատճառները՝ դրանք կապելով աշխարհաքաղաքական կողմնորոշման և անվտանգային ընկալումների տեղաշարժի հետ։

Գրիգորյանի խոսքով, թեև քաղաքական իրավիճակը կարող է արագ փոխվել, հարցման տվյալները համահունչ են փորձագիտական շրջանակների վերլուծություններին։

«Այս թվերը, որ դուք հիմա ասացիք, բավական մոտ են այն ուսումնասիրություններին, վերլուծություններին, որոնք մենք էլ ենք անում՝ որպես փորձագետներ», – նշել է նա՝ հավելելով, որ վստահում է Միջազգային հանրապետական ինստիտուտի աշխատանքին. «Գոնե վերջին հինգ տարվա մեջ անցկացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրենց ուսումնասիրությունները բավական մոտ են իրականությանը»։

Քաղաքագետը «Հայաստան» դաշինքի և Հանրապետական կուսակցության վարկանիշների անկումը ուղղակիորեն կապում է նրանց արտաքին քաղաքական կողմնորոշման հետ։ Նրա կարծիքով, հայ հասարակությունը համոզվել է, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ։

«Ժողովուրդը հասկացավ, որ Ռուսաստանը մեզ չի աջակցում։ 2021 թվականի ընտրությունների ժամանակ, այնուամենայնիվ, մեր ժողովրդի զգալի մասը Հայաստանի անվտանգությունը  կապում էր հենց Ռուսաստանի հետ», – ասել է Գրիգորյանը։

Սակայն, նրա խոսքով, 2020 թվականի պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումները և Ղարաբաղի հանձնումը, փոխել են այս ընկալումը։ «Հիմա, «Հայաստան» դաշինքի և Հանրապետական կուսակցության վարկանիշի այդ կորուստը, ակնհայտ է՝ կապված է Ռուսաստանի քաղաքականության հետ Հայաստանի նկատմամբ»։

Հարցման այն տվյալը, որ քաղաքացիների 51%-ը կողմ է Եվրամիությանն անդամակցությանը, Գրիգորյանը համարում է հասարակության գրագիտության և իրատեսության նշան։ Նրա համոզմամբ, մարդիկ տեսնում են, թե որտեղից է գալիս իրական աջակցությունը։

«Մեր ժողովուրդը գրագետ ժողովուրդ է, մտածող ժողովուրդ է։ Կարելի է մոլորեցնել ստերով, մանիպուլյացիաներով, բայց, ի վերջո, մարդը հասկանում է», – նշել է նա։

Քաղաքագետը կառավարությանը երկու հստակ քայլ է առաջարկում, որոնք, իր կարծիքով, կարող են է՛լ ավելի մեծացնել իշխանության վարկանիշը. «Եթե կառավարությունը… մինչև ընտրությունները դուրս գա ՀԱՊԿ-ից և ի պաշտոնե նամակ ուղարկի Եվրոմիությանը… որ մենք սկսում ենք, ուզում ենք սկսել պաշտոնական ինտեգրացիան, միավորումը Եվրոմիության մեջ, ես կասկած չունեմ՝ 50 %-ից ավելի կհավաքի»։

Գրիգորյանի համար հատկանշական է, որ հարցվածների 29%-ը Ռուսաստանին սպառնալիք է համարում։ «Դա նշանակում է, որ առողջանում է հասարակությունը։ Հասարակությունը հասկանում է, որ Ռուսաստանը վտանգ է։ Դա պետք է միայն ուրախացնի», – ընդգծել է նա։

Նա նաև զգուշացրել է, որ մինչև ընտրություններ Ռուսաստանը կփորձի ապատեղեկատվության և հիբրիդային պատերազմի այլ միջոցներով ազդել Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա՝ օգտագործելով տարբեր քարոզչական գործիքներ։ «Ռուսաստանը ամեն ինչ ուզում է անել՝ վերականգնել իր ազդեցությունը Հայաստանում՝ չընդունելով, որ իրենք հանձնեցին Ղարաբաղը Ադրբեջանին։ Իրենք մեզ դավաճանեցին»,- հայտարարել է Գրիգորյանը՝ կանխատեսելով նման քայլերի շարունակականությունը։

Քաղաքագետի խոսքով, Հայաստանի անվտանգության իրական երաշխիքը ոչ թե անցյալի ձախողված «առանցքների» (Ռուսաստան-Իրան) վրա հույս դնելն է, այլ արևմտյան գործընկերների հետ համագործակցության խորացումը։ Որպես դրական օրինակ՝ նա նշել է ԵՄ դիտորդական առաքելության դերը սահմանային լարվածությունը նվազեցնելու գործում։ «Երբ որ եկավ Եվրամիության դիտորդական առաքելությունը, այդ պահից հետո դադարեցրին սպանությունները մեր զինվորների», – եզրափակել է Ստեփան Գրիգորյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան