ԶՈՒ-ն,  Հայ առաքելական եկեղեցին ու մարզպետարաններն՝ առաջին եռյակում․ որքանով են հայաստանցիները գոհ տարբեր կառույցների աշխատանքից  

Լուրեր

28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:51
Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
Բոլորը

Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի հարցման արդյունքներով Հայաստանում վստահության ամենաբարձր մակարդակն ունեցող կառույցների եռյակն այս տեսքն ունի՝ Զինված ուժեր, Հայ առաքելական եկեղեցի, մարզպետարաններ։ 

Զինված ուժերի աշխատանքից լիովին գոհ է հարցվածների 39 տոկոսը, ավելի շուտ գոհ է՝ 34 տոկոսը։ Ստացվում է, 73 տոկոսը դրական է գնահատում ԶՈՒ գործունեությունը։ 25 տոկոսը լիովին գոհ է ԶՈՒ ղեկավար կազմի աշխատանքից, 32 տոկոսը՝ ավելի շուտ գոհ է, այստեղ էլ պատկերը ստացվում է 57 տոկոս։

Հայ առաքելական եկեղեցու աշխատանքից լիովին գոհ է 39 տոկոսը, ավելի շուտ գոհ է՝ 23 տոկոսը։ Փաստացի, հարցվածների 62 տոկոսը Եկեղեցու գործունեությունից գոհ է։

Բարձր ցուցանիշ են գրանցել նաև մարզպետարանները. նրանց աշխատանքը լիովին գոհացնում է հարցվածների 25 տոկոսին, 37 տոկոսի համար էլ գործունեությունն ավելի շատ գոհացնող է։

Հարցմանը մասնակցած 1506 ՀՀ և Արցախի Հանրապետության քաղաքացիներից 58 տոկոսը (լիովին գոհ է քվեարկել 23 տոկոսը, ավելի շատ գոհ՝ 35-ը) դրական է գնահատել Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը, 61 տոկոսը (լիովին գոհ է քվեարկել 23 տոկոսը, ավելի շատ գոհ՝ 38-ը)՝ Ոստիկանության գործունեությունը, 56 տոկոսը (լիովին գոհ է քվեարկել 24 տոկոսը, ավելի շատ գոհ՝ 32-ը)՝
Ազգային անվտանգության ծառայության աշխատանքը։

20 տոկոսը լիովին գոհ, իսկ 26 տոկոսն ավելի շատ գոհ է վարչապետի աշխատակազմից, իսկ դրանից ցածր արդեն գնահատվել է Գլխավոր դատախազության, դատարանների, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ՄԻՊ և նախագահի աշխատակազմերի գործունեությունը։


Հարցվածներն առավել դժգոհ են Խորհրդարանի աշխատանքից. 44 տոկոսն ընդհանրապես դժգոհ, իսկ 22 տոկոսն էլ ավելի շուտ դժգոհ է Ազգային ժողովի աշխատանքից։

IRI-ն վերլուծել է առանձին կառույցների գործունեությունը տարբեր տարիների և ամիսների կտրվածքով։

Մասնավորապես, ավելի վաղ անցկացված հարցման տվյալներով, Զինված ուժերից հանրությունն առավել քան գոհ է եղել 2019 թվականի հոկտեմբերին՝ գրանցվել է գոհ լինելու 91 տոկոս ցուցանիշ։ Առավել դժգոհ է եղել 2023 թվականի մարտին՝ 59 տոկոս։

Ոստիկանության աշխատանքը վերջին 8 տարիների ընթացքում աճել կամ նվազել է մի քանի տոկոսով։ Աշխատանքն առավել բարձր գնահատվել է 2021 թվականի դեկտեմբերին՝ 68 տոկոս, հանրությունն առավել դժգոհ է եղել 2025 թվականի հունիսին։ Այս ժամանակաշրջանը համընկնում է Փաշինյանի՝ եկեղեցու դեմ սկսած արշավի շրջանին, երբ մեկը մյուսի հետևից ձերբակալվում և կալանավորվում էին հոգևորականներ։

Վարչապետի աշխատակազմի աշխատանքին գնահատականը ևս էապես փոխվել է տարիների կտրվածքով։ Հանրությունն առավել քան գոհ է   եղել  (85 տոկոս) Փաշինյանի աշխատակազմից իշխանափոխությունից հետո՝ 2018 թվականի հոկտեմբերին։ Շատ դժգոհ (61 տոկոս) եղել է 2023 թվականի մարտին։

Հարցվածների մեծ մասը մշտապես դժգոհ է եղել դատարանների աշխատանքից. այստեղ «Գոհ» պատասխանը գրաֆիկի միշտ ներքևում է։ Ամենացածր ցուցանիշն արձանագրվել է 2019 թվականին. դժգոհ է եղել հարցվածների 57 տոկոսը։

Հայ առաքելական եկեղեցու աշխատանքի նկատմամբ պատկերն էլ կտրուկ փոփոխությունների գրեթե չի ենթարկվել։ Կառույցի աշխատանքից հանրությունն ամենաշատը գոհ (74 տոկոս) եղել է 2019 թվականի հոկտեմբերի հարցման տվյալներով, իսկ դժգոհ եղել է 2024 թվականի սեպտեմբերին (47 տոկոս)։ 

 

Ռոզա Վարդանյան