Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը

Լուրեր

28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:51
Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:07
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակից, ազգայնական գործիչ Դևլեթ Բահչելին կոչ է արել Թուրքիային և Ադրբեջանին թույլ չտալ, որ տարաձայնությունները վնասեն երկու երկրների հարաբերություններին։ Այս հայտարարությունը հնչել է Էրդողանի հետ հանդիպումից հետո՝ դպրոցներում գլխաշոր կրելու սահմանափակումների շուրջ վեճի ֆոնին, որը լարվածություն է առաջացրել երկու երկրների հարաբերություններում, գրում է Turkish Minute-ը։

«Չպետք է թույլ տալ, որ որևէ տարաձայնություն սրվի, և որևէ վեճ չպետք է վերածվի երկարատև պառակտման»,- նշել է Ազգայնական շարժում կուսակցության (MHP) առաջնորդը

Բահչելիի կոչը հնչել է Էրդողանի գլխավոր խորհրդականներից մեկի՝ Օքթայ Սարալի հրաժարականից հետո։ Սարալը հրաժարական էր տվել Ադրբեջանի դպրոցներում գլխաշոր կրելու սահմանափակումները քննադատելուց հետո։

Սարալը հաստատել է, որ հեռացել է պաշտոնից Էրդողանի հանձնարարությամբ։ Լրագրող Թալաթ Աթիլայի հետ զրույցում հարցին՝ արդյո՞ք Ադրբեջանի հասցեին իր քննադատական հայտարարություններն են պատճառ դարձել պաշտոնը կորցնելու համար, նա պատասխանել է. «Այո, կարծես թե այդպես է»։

Բահչելին ընդգծել է, որ երկրների միջև պատմական կապերը պետք է գերակա լինեն առօրյա քաղաքական տարաձայնություններից, և կոչ է արել հարգել յուրաքանչյուր պետության ինքնիշխանությունը։ Նրա հայտարարությունը հրապարակվել է Անկարայում կայանալիք թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովից առաջ և ուղղակիորեն չի հիշատակել գլխաշորերի հարցը։

Վեճի կենտրոնում Ադրբեջանի դպրոցական հագուստի կանոններն են, որոնք փոփոխվել են սեպտեմբերի 21-ին։ Թեև կանոններում գլխաշորերի մասին ուղղակիորեն նշված չէ, դրանք կրող աղջիկներին թույլ չեն տալիս մուտք գործել դպրոցներ։ Դա բողոքի ցույցեր է առաջացրել Ադրբեջանում, ինչպես նաև քննադատության արժանացել թուրք քաղաքական գործիչների և կրոնական խմբերի կողմից։

Ադրբեջանը պատասխանել է՝ հոկտեմբերի 21-ին արգելելով 31 Թուրքիայի քաղաքացու մուտքը երկիր։ Նրանց մեղադրել են Ադրբեջանի ինքնիշխանությանն ու սահմանադրական կարգին ուղղված հայտարարություններ անելու մեջ։ Ադրբեջանի դատախազությունը նաև պահանջել է ձերբակալել Թուրքիայում բնակվող յոթ անձի՝ բողոքի ելույթների և սոցիալական ցանցերում հրապարակումների համար։

Թուրքիայի ոստիկանությունը երկուշաբթի և երեքշաբթի ձերբակալել է իսլամիստական Köklü Değişim լրատվամիջոցի երկու ներկայացուցչի՝ սահմանափակումները քննադատող հրապարակումների պատճառով։ Նրանցից մեկն ազատ է արձակվել հարցաքննությունից հետո։ Նրան մեղադրել են օտարերկրյա պետության ղեկավարին վիրավորելու մեջ։

Թուրքիան և Ադրբեջանը կապված են լեզվական ու մշակութային ընդհանրություններով, ինչպես նաև պաշտպանության, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներն ընդգրկող դաշինքով։ Երկու երկրների ղեկավարները հարաբերությունները բնութագրում են «մեկ ազգ, երկու պետություն» բանաձևով, ասվում է հրապարակման մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի