Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
Քաղաքականություն
28.10.2026 | 16:39
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում արագնընթաց գնացքների բախման հետևանքով զոհերի ու վիրավորաների կապակցությամբ։
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իսպանիայի ժողովրդին և կառավարությանը հոկտեմբերի 28-ին Տոլեդոյում տեղի ունեցած գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ։ Համերաշխություն զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում վիրավորներին։ Հայաստանը կիսում է նրանց վիշտը և մաղթում ուժ և ոգի»,- ասվում է Փաշինյանի X-ի իր միկրոբլոգում գրառման մեջ։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իսպանիայի Տոլեդո նահանգում՝ Ուրդա քաղաքի մերձակայքում, հոկտեմբերի 28-ի առավոտյան բախվել են երկու արագընթաց գնացքներ։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 50 մարդ, վիրավորվել՝ 179-ը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

