133 հազար վճարողը կվճարի 43 հազար դրամ․ էլեկտրամոբիլների գույքահարկը ապրիլի 1-ից կնվազի

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Խորհրդարանական ընտրություններից երեք ամիս առաջ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ոչ միայն թոշակներն է բարձրացնում, այլ նաև վերանայում էլեկտրամոբիլների գույքահարկը։

Կառավարությունն այսօր ընդունեց մի որոշում, որով ապրիլի 1-ից գույքահարկը կկրճատվի ավելի քան 50 տոկոսով։ Եթե էլեկտրամոբիլի շարժիչի հզորությունը 250 ձիաուժ է, ապա այդ թիվը կբաժանվի 1,5 գործակցի։ Եթե առավելագույն հզորությունը 250 ձիաուժից ավելի է, ապա մինչև 250 ձիաուժ հատվածը կբաժանվի 1.5-ի, իսկ 250-ից բարձր հատվածը՝ 2.5-ի, և այդ թվերը կգումարվեն։

Նախագիծը մշակած ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել, թե փոփոխություններն ինչպես կանդրադառնան գույքահարկի չափի վրա։

«Եթե էլեկտրամոբիլը 2025 թվականի արտադրության է, շարժիչի հզորությունը 218 ձիաուժ է, ապա դրա համար այժմ վճարում եք 133 հազար դրամ գույքահարկ, իսկ նոր հաշվարկով վճարելու եք 43 հազար դրամ գույքահարկ։ Մեկ այլ օրինակ․ եթե շարժիչի հզորությունը 544 ձիաուժ է գույքահարկը կազմում է 666 հազար դրամ, իսկ նոր հաշվարկով կդառնա՝ 276 հազար դրամ»,- ասաց Արփինե Սարգսյանը։

Նախարարի փոխանցմամբ՝ Եթե էլեկտրամոբիլը ունի ԵՏՄ շտեմարանում լրացված անձնագիր, հիմք է ընդունվելու հենց այնտեղ նշված շարժիչի հզորությունը։ Եթե չկա էլեկտրոնային անձնագիր, ապա շարժիչի հզորությունը կհաշվարկվի վերը նշանակված մեթոդաբանությամբ։ Այս կարգավորումը ներառում է նաև մինչ այս գրանցված կարգավորումները։

Նարեկ Կիրակոսյան