Իրանի ԳՇ-ն Իսրայելին է մեղադրել Ադրբեջանի վրա ԱԹՍ-ների հարձակման համար

Լուրեր

05.03.2026 | 22:25
Հրաձգության Հայաստանի հավաքականը 4-րդն է Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում
05.03.2026 | 22:15
Միրզոյանը և ԱՄԷ ԱԳ նախարարը մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ
05.03.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.03.2026 | 21:46
Լիբանանում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 102-ի, 638 վիրավոր կա
05.03.2026 | 21:35
Էրդողանը դատապարտել է Նախիջևանի վրա ԱԹՍ-ների հարձակումը
05.03.2026 | 21:27
ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան. ՊՆ
05.03.2026 | 21:23
Մոսկվայի դատարանը բլոգեր Արսեն Մարգարյանին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման
05.03.2026 | 21:14
«Ցրվենա Զվեզդայում» Նաիր Թիկնիզյանի առաջին գոլը տպավորիչ է ստացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.03.2026 | 21:12
Իսրայելի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի դեմ «Իրանի ագրեսիան»
05.03.2026 | 21:02
Միրզոյանը և Լատվիայի իր գործընկերը կարևորել են երկկողմ օրակարգի հարստացման ուղղությամբ նախաձեռնությունները
05.03.2026 | 21:00
Պահանջում եմ՝ Սամվել Կարապետյանի ուժին չգրանցել, ռուսական է․ նրա կապիտալի 30%-ից ավելին արտաքին ծագում ունի․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.03.2026 | 20:45
«Երեխայիս ներկայությամբ ապտակեց»․ բուլինգից ծագած միջադեպ՝ Բերդավանի դպրոցի բակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.03.2026 | 20:39
Իրանը հայտնել է պատերազմի մեկնարկից ի վեր 1230 զոհի մասին
05.03.2026 | 20:30
«Սև խաղահրապարակ կբերեմ գլխիդ»․ հին սպառնալիքները նոր զարգացում են ստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.03.2026 | 20:21
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
Բոլորը

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը Իսրայելին մեղադրել է Ադրբեջանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման համար։ ԳՇ-ն Ադրբեջանում անօդաչու թռչող սարքի հարվածի հերքման մասին հայտարարություն է տարածել։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, հարգելով բոլոր երկրների, մասնավորապես, մահմեդական և հարևան երկրների ինքնիշխանությունը, հերքում է զինված ուժերի կողմից Ադրբեջանում անօդաչու թռչող սարքի արձակումը։ Կեղծ սիոնիստական ​​ռեժիմի կողմից մահմեդական երկրների հետ հարաբերությունները տարբեր ձևերով խաթարելու նման գործողություններն աննախադեպ են և, ըստ անցկացված հետաքննությունների, նման գործողություն է ձեռնարկվել այդ ռեժիմի կողմից՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը մեղադրելու համար»,- ռազմական գերատեսչության հայտարարությունն է հրապարակել իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

Fars գործակալությունն էլ, հղում անելով Իրանի անվտանգության ուժերի աղբյուրներին, հաղորդում է, որ իրանցի զինվորական և անվտանգության պաշտոնյաները «չգիտեն այս միջադեպի մանրամասները և կտրականապես հերքում են այդ անօդաչու թռչող սարքի հետ որևէ առնչություն»։

Ավելի վաղ Իրանի Գլխավոր շտաբը հերքել էր նաև Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակմանը Թեհրանի առնչությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի