Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրողական արդարադատություն չի ցուցաբերում․ Արթուր Նահապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 12:42
Ըստ ՆԳ փոխնախարարի՝ վերջին 2,5 տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:34
Ովքեր են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամների ՔՊ-ական թեկնածուները
18.08.2026 | 12:26
ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյին քննադատելու պատճառով
18.08.2026 | 12:22
ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:10
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ԱԹՍ-ների պատճառով // ՀՀ-Հնդկաստան հուշագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 12:02
Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել
18.08.2026 | 11:58
Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:53
Երևանի Գայի պողոտայում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 3 տուժած
18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:19
«Օլիմպիակոսը» հաստատեց Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 11:14
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքները. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ԱԺ ամբիոնից պատասխանելով ընդդիմության պնդումներին՝ հայտարարեց, որ Հայաստանում ընտրողական արդարադատություն չի իրականացվում։

«Անհրաժեշտ է հստակ արձանագրել, որ նման գնահատականները իրականության հետ որևէ աղերս չունեն և չեն համապատասխանում մեր գործելաոճին։ Կոմիտեի գործունեությունը պայմանավորված չէ անձի քաղաքական անցյալով, պաշտոնավարման ժամանակահատվածով կամ հանրային դիրքով»,- ընդգծեց Նահապետյանը։

Կոմիտեի նախագահը նաև վիճակագրություն ներկայացրեց։

«2023 թվականի ընթացքում դատի տրված 298 հանրային ծառայողներից 222-ը եղել են գործող պաշտոնյաներ։ Այսինքն՝ վերջիններիս նկատմամբ վարույթները նախաձեռնվել կամ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել այն պահին, երբ նրանք պաշտոնավարելիս են եղել։ Ընդ որում՝ սա տալիս է նաև այն հարցի պատասխանը, թե որն է գործող պաշտոնյա և որն է նախկին պաշտոնյա։ Այսինքն՝ դատի տրված 298 հանրային ծառայողների շուրջ 75 տոկոսը կազմել են գործող ծառայողներ։ Այն տվյալները, որ դատի տրված անձանց շուրջ 75 տոկոսը կազմել են գործող պաշտոնյաներ, չի վկայում, որ ներկայումս պաշտոնատար անձանց կողմից ավելի շատ հանցանքներ են կատարվում, քան նախկինում, այլ պարզապես փաստերը խոսում են ներկա դրությամբ կոռուպցիայի նկատմամբ պետական կառավարման համակարգի անհանդուրժողական վերաբերմունքի մասին՝ նպատակադրմամբ, որ կոռուպցիան չի ներվելու անկախ անձի զբաղեցրած դիրքից կամ կապերից»,- հայտարարեց Արթուր Նահապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։