Աֆղանստանի քաղաքացիների երկու խումբ փորձել է Իրանից Արաքս գետով անցնել Հայաստան

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Աֆղանստանի քաղաքացիների երկու խումբ փորձել է Իրանից Արաքս գետով անցնել Հայաստան։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից․

«Աֆղանստանի Իսլամական Էմիրության 2 խումբ քաղաքացիների կողմից 2026 թվականի փետրվարի 20-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից Արաքս գետով հայ-իրանական պետական սահմանը հատելու և ապօրինի ՀՀ տարածք մուտք գործելու դեպքերի առթիվ 2026 թվականի փետրվարի 21-ին ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Պետական սահմանն ապօրինի հատելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) նախաձեռնվել է երկու քրեական վարույթ, որոնց նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում»։

Factor TV-ի հստակեցնող հարցին, թե՝ սա վերջին օրերի միակ դեպքն է, Կոմիտեն մանրամասներ չհայտնեց։

Հիշեցնենք՝ փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելն ու Միացյալ Նահանգները սկսեցին  հարվածներ հասցնել Թեհրանին և Իրանի այլ հատվածներին։ Հարվածների հենց առաջին օրը սպանվեցին հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին, նաև՝ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։  Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին և Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելում հայտարարվել է արտակարգ դրություն։ 

Ռոզա Վարդանյան