Իրանը հայտարարել է, որ ամբողջությամբ վերահսկում է Հորմուզի նեղուցը 

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀԿՊ) հայտարարել է, որ ամբողջությամբ վերահսկում է Հորմուզի նեղուցը, որը նավթի և գազի կարևորագույն նավագնացության ուղի է, և ջրային այս ուղիով անցնել ցանկացող ցանկացած նավ կարող է վնասվել հրթիռներից կամ թափառող անօդաչու թռչող սարքերից։

«Ներկայում Հորմուզի նեղուցն Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի լիարժեք վերահսկողության ներքո է»,- ասել է Պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի պաշտոնյա Մոհամմադ Աքբարզադեն Fars լրատվական գործակալությանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել էր, որ ամերիկյան ռազմածովային ուժերի նավատորմը պատրաստ է ուղեկցել նավթատար նավերը Պարսից ծոցի կարևորագույն նավագնացության ուղիով։ Թրամփը նաև հրահանգել էր ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիային՝ քաղաքական ռիսկերի ապահովագրություն սկսել և ֆինանսական անվտանգության երաշխիքներ տրամադրել Պարսից ծոցով անցնող բոլոր ծովային առևտրի համար՝ «շատ մատչելի գնով»։

«Այս ծառայությունը հասանելի կլինի բոլոր նավագնացության ընկերությունների համար։ Անհրաժեշտության դեպքում՝ ԱՄՆ ռազմածովային ուժերը կսկսեն ուղեկցել լցանավերին Հորմուզի նեղուցով»,- հավելել էր ԱՄՆ նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի