Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ է և կրակի կտա անցնել փորձող նավերը

Լուրեր

27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
27.10.2026 | 17:17
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
27.10.2026 | 17:10
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
27.10.2026 | 16:34
«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՊՀԿ) բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ է, և Իրանը կրակի կտա ցանկացած նավ, որը կփորձի անցնել, հաղորդում են իրանական լրատվամիջոցները, գրում է Reuters-ը։

Սա Իրանի ամենաակնհայտ նախազգուշացումն է այն բանից հետո, երբ շաբաթ օրը հայտարարեց, որ կփակի արտահանման երթուղին՝ սպառնալով կրճատել համաշխարհային նավթի մատակարարումների մեկ հինգերորդը և կտրուկ բարձրացնել նավթի գները։

«[Հորմուզի] նեղուցը փակ է։ Եթե որևէ մեկը փորձի անցնել, Հեղափոխության պահապանների կորպուսի և կանոնավոր նավատորմի հերոսները կհրկիզեն այդ նավերը»,- պետական ​​լրատվամիջոցների կողմից տարածված հայտարարության մեջ ասել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի ավագ խորհրդական Էբրահիմ Ջաբարին։

Նեղուցն աշխարհի ամենակարևոր նավթի արտահանման ուղին է, որը կապում է Պարսից ծոցի խոշորագույն նավթ արտադրողներին, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Իրանը, Իրաքը և Միացյալ Արաբական Էմիրությունները, Օմանի ծոցի և Արաբական ծովի հետ։ Փակման պատճառը փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածներն են, որոնք նպատակ ունեին տապալել երկրի առաջնորդներին, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրանցիներին առաջարկել էր օգնել իշխող հոգևորականներին տապալելու հարցում։

Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Պարսից ծոցի իր հարևաններին, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմական բազաները, ինչպիսիք են Կատարը, Քուվեյթը և Բահրեյնը։ Թեհրանը նաև հրթիռներ է արձակել Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի և Օմանի վրա։

Նեղուցի փակմամբ Թեհրանը կատարում է տարիների սպառնալիքները՝ փակել նեղ ջրային ճանապարհը՝ ի պատասխան Իսլամական Հանրապետության վրա ցանկացած հարձակման։

Աշխարհի օրական նավթի սպառման շուրջ 20%-ն անցնում է Հորմուզի նեղուցով, որի ամենափոքր կետում լայնությունը մոտ 33 կիլոմետր է (21 մղոն): Նավթի շուկաները կենտրոնացել են Թեհրանի և նրա հին թշնամիների՝ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև լարվածության վրա՝ վախենալով, որ լայնածավալ հակամարտությունը կխաթարի մատակարարումները և կապակայունացնի տարածաշրջանը:

Այս քայլը նաև տեղի է ունենում այն բանից հետո, երբ համաշխարհային նավագնացությունն արդեն խափանվել է Եմենի՝ Իրանին դաշնակից հութի զինյալների կողմից իրականացված անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակումների պատճառով: 2023 թվականին Գազայի պատերազմի սկսվելուց ի վեր խմբավորումը թիրախավորել էր Կարմիր ծովում և Ադենի ծոցում նավերին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի