Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, խաղաղ կարգավորման կարևորությունը և մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին: Մտքեր են փոխանակվել համապատասխան գոտիներում գտնվող քաղաքացիներին աջակցության ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: Նախարար Միրզոյանն ընդգծել է խաղաղ լուծման հասնելու կարևորությունը: Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն ընդգծել են մայիսին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի՝ բարձր մակարդակով անցկացման նպատակով ցուցաբերվող ակտիվ ներգրավվածությունը»,- ասվում է հաղորդագրությունում: