Նրանք ուզում են բանակցել, ես ասացի՝ «շատ ուշ է». Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքականություն
03.03.2026 | 17:49
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է արել սոցիալական ցանցերում Իրանի վերաբերյալ։
«Նրանց օդային պաշտպանությունը, ռազմաօդային ուժերը, նավատորմը և ղեկավարությունը վերացել են»,- գրել է նա՝ ենթադրյալ իրանցի պաշտոնյաների մասին՝ կից ներկայացնելով Washington Post-ում «Թրամփի դոկտրինի ծննդյան մասին» հոդվածը։
«Նրանք ուզում են խոսել, բանակցել։ Ես ասացի՝ «շատ ուշ է»»,- հավելել է ԱՄՆ նախագահը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի