ՀՀ քաղաքացիները Աբու Դաբիից ու Դուբայից անվճար կտեղափոխվեն Մասկատ՝ իրենց միջոցներով Երևան վերադառնալու համար

Լուրեր

28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:13
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կազմակերպում են ՀՀ քաղաքացիների՝ Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան անվճար տեղափոխությունը՝ Մասկատ-Երևան չվերթով ՀՀ տեղափոխվելու համար։

«Տեղեկացնում ենք, որ այն քաղաքացիները, ովքեր արդեն ունեն և ձեռք կբերեն Fly One ընկերության կողմից մարտի 4-ին երեկոյան ժամը 21:00-ին կայանալիք Մասկատ-Երևան տոմսերը, կարող են օգտվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված անվճար տեղափոխման հնարավորությունից։

Նշենք նաև, որ Մասկատ-Երևան թռիչքի տոմսերը կարող եք ձեռք բերել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարին՝ +37494366540։

Տեղափոխման ցանկություն ունեցող քաղաքացիներին խնդրում ենք անհատապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://url-shortener.me/FC08՝ մինչև երեկոյան ժամը 20։00-ն:

Ավտոբուսների շարժման վայրի տվյալները՝

Աբու Դաբի- ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության տարածքից (President Joko Widodo str. 63)՝ մարտի 4-ին ժամը 02:00-ին՝ ուղևորների հավաքը ժամը 01:30-ին։

Դուբայ՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածքից (GoldCrest Executive Tower, JLT, Cluster C) մարտի 4-ին ժամը 02:00-ին՝ ուղևորների հավաքը ժամը 01:30-ին։

Խնդրում ենք բացառապես գրանցվել այն քաղաքացիներին, ովքեր արդեն ունեն մարտի 4-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի հաստատված տոմս։

Խնդրում ենք նաև հաշվի առնել, որ Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան ճանապարհի տևողությունը կազմում է մոտավորապես 12-ից 13 ժամ»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Իրանի վրա ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակումից հետո ՀՀ ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին։

Քիչ առաջ տեղեկացրել էինք նաև, որ այսօր վաղ առավոտյան Երևանում վայրէջք է կատարել Օմանից տարհանման առաջին չվերթը։