Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիան ավարտելուց հետո մարդը կարող է ստանալ 620-750 հազար դրամ աշխատավարձ և բնակարան․ Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 12:34
Ովքեր են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամների ՔՊ-ական թեկնածուները
18.08.2026 | 12:26
ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյին քննադատելու պատճառով
18.08.2026 | 12:22
ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:10
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ԱԹՍ-ների պատճառով // ՀՀ-Հնդկաստան հուշագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 12:02
Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել
18.08.2026 | 11:58
Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:53
Երևանի Գայի պողոտայում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 3 տուժած
18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:19
«Օլիմպիակոսը» հաստատեց Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 11:14
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքները. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:13
ԱԺ-ում Սամվել Կարապետյանի ծննդյան օրը շնորհավորեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի երկրորդ ընթերցմանն է ներկայացվում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը։ Նախագիծն ԱԺ-ում ներկայացրեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

««Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներն ատեստավորված են համարվելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով, պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացված զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի։ Իսկ ՀՀ ռազմաուսումնական հաստատություններն ավարտած և համապատասխան սպայական պաշտոնին նշանակված զինծառայողներն ատեստավորված են համարվելու ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով։ Երկու դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնին նշանակվելու օրվանից։

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող զինծառայողների շարունակական աճի և հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո այդ զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայությունը շարունակելու նյութական մոտիվացիա ստեղծելու համար առաջարկվում է առաջին պայմանագրից հետո երկու կամ հինգ տարի հերթական պայմանագիր կնքող զինծառայողների համար ևս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն։ Երկու տարվա դեպքում՝ 1,5 միլիոն, իսկ 5 տարվա դեպքում՝ 5 միլիոն դրամ»,-նշեց նա։

Պապիկյանն ընդգծեց՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների ավարտական քննությունները կարող են հանդիսանալ նաև ատեստավորման քննություն։

«4-ամյա կրթությունից հետո, երբ ավարտում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան, մեր սպաները ստանում են բնակարան, որի արժեքը այսօրվա գներով 35 միլիոն դրամ է, այսինքն՝ Երևան քաղաքում կամ Հայաստանի Հանրապետության որևէ հատվածում, մենք նրանց տրամադրում ենք սերտիֆիկատ, որի միջոցով նրանք կարողանում են կատարել այդ գնումը։ Իհարկե, սա ենթադրում է, որ 20-ամյա պայմանագիրը պետք է ամբողջությամբ իրացվի, բայց նաև ուզում եմ նշել, որ գերազանց առաջադիմություն ունեցող յուրաքանչյուր սպա, որ ավարտում է ակադեմիան, կարող է ստանալ 620 հազարից մինչև 750 հազար դրամ աշխատավարձ։ Եվ հարցս հետևյալն է. ասեք մի մասնագիտություն, որ բուհն ավարտելուց հետո քաղաքացին կարող է անմիջապես վաստակել 620-ից մինչև 750 հազար դրամ աշխատավարձ, բնակարան, այսինքն՝ մարդը 21-22 տարեկանում ունենում է սեփական բնակարան, բարձր աշխատավարձ, պետական բազմաթիվ երաշխիքներ»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։