Կատարը Իրանից թռչող 2 Սու-24 է խոցել
Քաղաքականություն
02.03.2026 | 22:43
Կատարի ռազմաօդային ուժերը խոցել են ռուսական արտադրության Սու-24 ռազմաճակատային երկու ռմբակոծիչ, որոնք թռչում էին Իրանից, ինչպես նաև որսացել են մի քանի բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը:
«Կատարի ռազմաօդային ուժերը հաջողությամբ խոցել են երկու ինքնաթիռ (Սու-24), որոնք թռչում էին Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Կատարի ռազմաօդային ուժերը և ռազմածովային ուժերը նաև հակաօդային պաշտպանության միջոցների օգնությամբ հաջողությամբ որսացել են յոթ բալիստիկ հրթիռ և հինգ անօդաչու թռչող սարք, որոնք այսօր թիրախավորել են պետության մի քանի շրջաններ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: