Զինվորի սպանության գործով մեկ անձ կալանավորվել է
Հասարակություն
02.03.2026 | 15:06
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը):
«Անձը կալանավորվել է»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։
Հավելենք, որ դեպքի հաջորդ օրն իսկ Factor.am-ին մանրամասներ էր հայտնի դարձել կատարվածից։