ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը թարմացված աղյուսակում

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) ներկայացրել է ամենամսյա թարմացված դասակարգման աղյուսակը։

100 ուժեղագույն շախմատիստների ցանկում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ։ Շանթ Սարգսյանը 2656 վարկանիշով 57-րդ տեղում է, Արամ Հակոբյանը (2627) 97-րդն է, իսկ Հայկ Մարտիրոսյանը (2626) բաժանում է 100-րդ տեղը։

Դասակարգման աղյուսակի անփոփոխ առաջատարն է աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (2840)։ Նորվեգացի գրոսմայստերին հաջորդում են ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Հիկարու Նակամուրան (2810) և Ֆաբիանո Կարուանան (2795)։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը 2729 վարկանիշով 20-րդ տեղում է։

Կանանց դասակարգման աղյուսակի թոփ-100-ում են Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը (2399 վարկանիշ, 45-րդ տեղ), Մարիամ Մկրտչյանը (2368 վարկանիշ, 72-րդ տեղ) ու Լիլիթ Մկրտչյանը (2366 վարկանիշ, 77-րդ տեղ)։