iPhone-ն ու iPad-ը հասանելիություն են ստացել ՆԱՏՕ-ի գաղտնի տվյալներին

Լուրեր

18.08.2026 | 12:42
Ըստ ՆԳ փոխնախարարի՝ վերջին 2,5 տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:34
Ովքեր են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամների ՔՊ-ական թեկնածուները
18.08.2026 | 12:26
ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյին քննադատելու պատճառով
18.08.2026 | 12:22
ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:10
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ԱԹՍ-ների պատճառով // ՀՀ-Հնդկաստան հուշագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 12:02
Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել
18.08.2026 | 11:58
Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:53
Երևանի Գայի պողոտայում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 3 տուժած
18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:19
«Օլիմպիակոսը» հաստատեց Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 11:14
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքները. ՈՒՂԻՂ
Բոլորը

Apple-ը հայտարարել է, որ իր iPhone և iPad սարքերն առաջին սպառողական սարքերն են, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի տեղեկատվական անվտանգության պահանջներին: Սա թույլ է տալիս դրանք օգտագործել «NATO Restricted» մակարդակի գաղտնի տեղեկատվության հետ՝ առանց հատուկ ծրագրակազմ կամ հատուկ կարգավորումներ տեղադրելու: Apple-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ ոչ մի այլ սպառողական բջջային սարք չի հասել կառավարության այս մակարդակի սերտիֆիկացիային, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նախկինում, Տեղեկատվական անվտանգության դաշնային գրասենյակի (BSI) փորձագետների կողմից մանրակրկիտ փորձարկումներից հետո, iPhone-ներին ու iPad-ներին թույլատրվել էր մշակել Գերմանիայի կառավարության գաղտնի տվյալները՝ օգտագործելով iOS-ի և iPadOS-ի բնօրինակ անվտանգության գործառույթները: Այժմ iOS 26 և iPadOS 26 օպերացիոն համակարգերով աշխատող iPhone-ներն ու iPad-ները հավաստագրված են նման օգտագործման համար ՆԱՏՕ-ի բոլոր երկրներում։

«Անվտանգ թվային փոխակերպումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե տեղեկատվական անվտանգությունը հաշվի առնվի բջջային արտադրանքի մշակման հենց սկզբից», – ասել է  BSI-ի գործադիր տնօրեն Կլաուդիա Պլատները: «Գերմանիայում գաղտնի տեղեկատվության միջավայրերում օգտագործելու համար նախատեսված iOS և iPadOS սարքերի BSI-ի կողմից անցկացված հարթակի և սարքերի անվտանգության խիստ աուդիտի հիման վրա մենք ուրախ ենք հաստատել ՆԱՏՕ-ի պահանջներին համապատասխանությունը», – հավելել է նա:

Հավաստագրման շրջանակներում BSI-ն անցկացրել է համապարփակ տեխնիկական գնահատում, լայնածավալ փորձարկումներ և  անվտանգության խորը վերլուծություն՝ հաստատելով, որ Apple-ի ներկառուցված անվտանգության հնարավորությունները համապատասխանում են ՆԱՏՕ-ի գործառնական պահանջներին: iOS 26-ը և iPadOS 26-ը ավելացվել են ՆԱՏՕ-ի տեղեկատվական անվտանգության արտադրանքի կատալոգին։

«Այս նվաճումը ցույց է տալիս Apple-ի կողմից անվտանգության նկատմամբ ավանդական մոտեցման վերափոխումը։ iPhone-ից առաջ անվտանգ սարքերը հասանելի էին միայն խոշոր կառավարական և կորպորատիվ կազմակերպություններին, մասնագիտացված լուծումների մեջ կատարված մեծ ներդրումներից հետո», – ասել է  Apple-ի անվտանգության համակարգերի մշակման գծով փոխնախագահ Իվան Կրստիչը։

«Apple-ը ստեղծել է աշխարհի ամենաապահով սարքերը իր բոլոր օգտատերերի համար, և այս նույն անվտանգության հնարավորությունները այժմ եզակիորեն սերտիֆիկացված են ՆԱՏՕ-ի պահանջներին համապատասխան՝ ի տարբերություն ոլորտի որևէ այլ սարքի», – ընդգծել է  նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի