Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Ինտերից»

Լուրեր

18.08.2026 | 15:34
Հայ շախմատիստները 5-րդ տեղն են գրավել Միխայիլ Բոտվիննիկի գավաթում
18.08.2026 | 15:30
Լուսինե Բադալյանը՝ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
18.08.2026 | 15:26
Դադարեցրել է «ԱՄԱՌ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ռեստորանային համալիրի գործունեությունը. այն նաև կապարակնքվել է
18.08.2026 | 15:15
Մ-20 ԱԱ. Գոռ Խաչատրյանը նույնպես կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
18.08.2026 | 15:10
Արեգնազ Մանուկյանի գործի նախաքննությունն ավարտվել է // Երևանում լքված նորածնի մորը դեռ չեն գտել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 15:05
Միրզոյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն ու խաղաղության գործընթացը
18.08.2026 | 15:01
Կարեն Բրուտյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
18.08.2026 | 14:57
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է չտարածել Երևանում հայտնաբերված նորածնի դեմքը
18.08.2026 | 14:51
Փաշինյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը
18.08.2026 | 14:48
Բաշար Ասադի զարմիկին Սիրիայում մահապատժի են դատապարտել՝ սպանությունների և խոշտանգումների համար
18.08.2026 | 14:39
Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ ESPN-ի
18.08.2026 | 14:32
Կանխվել է Օձունում բռնկված հրդեհի տարածումը
18.08.2026 | 14:23
Իրանի Մեջլիսի խոսնակը նշել է Հորմուզի նեղուցի վերաբացման պայմանները
18.08.2026 | 14:15
Աբովյանում համայնքային հողի ապօրինի օտարման գործով 3 անձ կկանգնի դատարանի առաջ
18.08.2026 | 14:07
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում նորածնի լուսանկարների և տեսանյութերի տարածումը, որոնք արվել են բուժօգնություն ստանալու ընթացքում
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ իտալական «Ինտերից», հաղորդում է FCInterNews-ը՝ հղում անելով Gazzetta dello Sport-ին։

Միլանյան ակումբը մտադիր է երիտասարդացնել կազմը և հրաժեշտ տալ մի շարք ֆուտբոլիստների, որոնց թվում է նաև 37-ամյա հայ կիսապաշտպանը։ Մխիթարյանի պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում։

Ամռանը «Ինտերից» հեռանալու են պաշտպաններ Ստեֆան դե Վրեյը, Ֆրանչեսկո Աչերբին, Մատեո Դարմիանը և դարպասապահ Յան Զոմերը։ Հարցականի տակ է նաև Նիկոլո Բարելայի, Էնդի Դիուֆի, Դավիդե Ֆրատեզի, Հաքան Չալհանօղլուի, Մարկուս Թյուրամի և Դենզել Դումֆրիսի ապագան ակումբում։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն 2022 թվականին է միացել «Ինտերին», որի կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր ու երկու անգամ խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 24 հանդիպման, դարձել 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։