Կիսատ նախընտրական ժեստ է, ինչ-որ իմաստով ընտրակաշառքի տրամաբանությամբ արվող. Չալաբյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

«Կենսաթոշակների բարձրացումն ուշացած և կիսատ քայլ է»,- Կառավարության շենքի դիմաց հրավիրած ասուլիսի ժամանակ այսպես է արձագանքել «Հայաքվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը կենսաթոշակները ապրիլի 1-ից բարձրացնելու հարցին ի պատասխան։

Ըստ Չալաբյանի՝ «Հայաքվեն» դեռևս անցած տարվա սեպտեմբերից էր բարձրաձայնում երկրում կենսաթոշակների անթույլատրելի և անհիմն ցածր լինելու հարցը: Նրա խոսքով՝ Կառավարությունն ի սկզբանե կոշտ դիմադրում էր կենսաթոշակները բարձրացնելու պահանջին՝ այն որակելով որպես «պոպուլիզմ» և «հիբրիդային պատերազմ» իշխանության դեմ։ Նա հիշեցրեց «Հայաքվեի» հիմնական պահանջը՝ բարձրացնել կենսաթոշակներն առնվազն 50%-ով և ապահովել ամենամյա ինդեքսավորում։

«Մենք համարում ենք, որ այս քայլը ընդամենը մի կիսատ նախընտրական ժեստ է, կարելի ա ասել, ինչ-որ իմաստով ընտրակաշառքի տրամաբանությամբ արվող և բնավ չի սպառում այն օրակարգը, որով մենք դուրս ենք եկել պայքարի։ Տեղեկացնեմ ձեզ, որ դեկտեմբեր ամսից սկսած մենք ստորագրահավաք ենք իրականացնում, որպեսզի մեր հանրության պահանջը ներկայացնենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին. արդեն մի քանի տասնյակ հազար ստորագրություններ են հավաքվել այդ պահանջի տակ, որն է՝ առնվազն 50%-ով բարձրացնել կենսաթոշակները և հետո շարունակել դրանց ինդեքսավորումը: Ուստի՝ մենք արձանագրում ենք սա որպես առաջին փոքր հաղթանակ, բայց մեր պայքարը շարունակում ենք, մինչև մեր պահանջները ամբողջովին բավարարված կլինեն»,- ասաց նա։

Անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի այն հայտարարությանը, թե ընդդիմադիրները փորձում են իշխանության արածը վերագրել իրենց՝ Չալաբյանը արձագանքեց. «Սա մեր քաղաքացիների հաղթանակն է և այս վարչախմբի պարտությունը, քանի որ նա մինչև վերջին շունչը փորձում էր դիմադրել հանրության շատ բնական պահանջին»:

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան։ 

«Ընդ որում, համեմատաբար ցածր կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով, ավելի բարձրները՝ ավելի քիչ։ Այս հաշվարկների մեջ չկա անկանխիկ առևտրից ստացվող հետվճարը, այսինքն՝ կենսաթոշակները բարձրանում են իմ նշած սանդղակներից ավելի շատ։ Հետվճարն արդեն առանձին հաշվարկ է, որի մասին բազմիցս խոսել ենք»,- ասել էր Փաշինյանը։ 

Անի Թամրազյան