Երևանում մեկնարկել են Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման աշխատանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանում մեկնարկել են պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման աշխատանքները: Այդ մասին անվանի բռնցքամարտիկը հայտնել է սոցցանցերում՝ հրապարակելով տեսանյութ։
Մարզահամալիրը կառուցվում է Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասում։
Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 53 մենամարտ, տարել 47 հաղթանակ ու կրել 6 պարտություն։ Նա կարիերան ավարտելու մասին հայտարարել է 2021 թվականին։