Վաշինգտոնը ձգտում է ավարտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ Անկախության օրը. Bloomberg

Լուրեր

18.08.2026 | 12:48
Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույցում տարածաշրջանային հարցեր են քննարկել
18.08.2026 | 12:42
Ըստ ՆԳ փոխնախարարի՝ վերջին 2,5 տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:34
Ովքեր են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամների ՔՊ-ական թեկնածուները
18.08.2026 | 12:26
ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյին քննադատելու պատճառով
18.08.2026 | 12:22
ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:10
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ԱԹՍ-ների պատճառով // ՀՀ-Հնդկաստան հուշագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 12:02
Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել
18.08.2026 | 11:58
Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:53
Երևանի Գայի պողոտայում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 3 տուժած
18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:19
«Օլիմպիակոսը» հաստատեց Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Պաշտոնական Վաշինգտոնը ձգտում է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի կնքման վրա մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ Անկախության օրը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով եվրոպացի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաներին։

Գործակալության աղբյուրները նշում են, որ չկա որևէ նշան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է գործարք կնքել, գրում է Meduza-ն։ Սպիտակ տունը չի արձագանքել Bloomberg-ի մեկնաբանության խնդրանքին։

CNN-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Թրամփը ցանկանում է, որ Կիևը խաղաղության համաձայնագիր ստորագրի Ռուսաստանի հետ և գործարք՝ Միացյալ Նահանգների և եվրոպական երկրների հետ, որը Ուկրաինային կտրամադրի անվտանգության երաշխիքներ։ Սա պետք է տեղի ունենա միաժամանակ, ցանկալի է՝ մեծ արարողության ժամանակ։

2026 թվականի հուլիսի 4-ին կնշվի ԱՄՆ անկախության 250-ամյակը։

Դեռ փետրվարի 7-ին Զելենսկին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջարկում է Ուկրաինային և Ռուսաստանին դադարեցնել պատերազմը մինչև ամռան սկիզբ։ «Ինչո՞ւ հենց այս ամռանը։ Մենք հասկանում ենք, որ  ներքին հարցերը Ամերիկայում ազդեցություն ունեն և, հավանաբար, ավելի հրատապ կդառնան նրանց համար [կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին]», – նշել էր նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի