Կոկաինի գործով նիստը, որով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը մեղադրյալ է, հետաձգվեց

Լուրեր

25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 13:54
Վաշինգտոնում, Չարլզ III թագավորի այցից առաջ, սխալմամբ Բրիտանական դրոշի փոխարեն կախել են Ավստրալիայի դրոշը
25.04.2026 | 13:30
Էդուարդ Սպերցյանը նշել է «Կրասնոդարի» ամենասկզբունքային մրցակիցներին
25.04.2026 | 13:10
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
25.04.2026 | 12:51
Նորվեգիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի օգտագործել սոցիալական ցանցերը
25.04.2026 | 12:29
Վթարային ջրանջատում Կոտայքում և Արարատում
25.04.2026 | 12:11
Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին. Լըկոռնյու
25.04.2026 | 11:55
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Մոնթեբելոյում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշամալիրում
25.04.2026 | 11:33
Հռոմում կայացել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում
25.04.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2026 | 10:49
Լարս ավտոճանապարհը փակ է
25.04.2026 | 10:26
Դատարանը հաստատել է հաշտությունը․ Աղայան փողոցի հողամասն ու 97 նկուղային տարածքը կվերադարձվեն պետությանը
Բոլորը

Երևանի քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, այսօր նշանակված էր 2023 թվականին հայտնաբերված թմրանյութի գործով դատական նիստը, որի շրջանակներում մեղադրյալ է նաև ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, այժմ՝ հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը։ Վերջինիս նկատմամբ հեռակա վարույթ է իրականացվում։ Նիստին, սակայն, մյուս մեղադրյալները և վերջիններիս պաշտպանները չէին ներկայացել: Դատարանը նրանցից ոմանց բացակայությունը անհարգելի գնահատեց և ստիպված եղավ հետաձգել դատական նիստը:

Հիշեցնենք, որ  ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող «Մրգենի»  ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի՝ բանանի  հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով  Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «կոկաին» տեսակի թմրամիջոց՝ շուրջ 250 միլիոն եվրո արժողությամբ։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր, որ թմրամիջոցը մոտ 1 տոննա է։

Բացի Միհրան Պողոսյանից գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև «Մրգենի» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Աթաջանյանը, նույն ընկերության գնումների և ներմուծումների բաժնի պետ Մելիտա Ղազարյանը, Սամվել Գալուստյանը  և Գագիկ Բադալյանը:

Նրանք մեղադրվում են նախնական համաձայնությամբ, իրացման նպատակով, առանձնապես խոշոր չափերով «Կոկաին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև մաքսային հսկողությունից թաքցնելով` ՀՀ պետական սահմանով ապօրինի առանձնապես խոշոր չափերով (788 կգ) «Կոկաին» տեսակի թմրամիջոց տեղափոխելու համար:

Այսինքն՝ թեև ի սկզբանե հայտարարվել է մոտ 1 տոննա կոկաին հայտնաբերելու մասին՝ քրեական վարույթում դրա քաշը նշված է 788 կգ։

 

Արաքս Մամուլյան