ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը դատի է տվել քաղաքագետին ֆեյսբուքյան գրառման համար

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը քաղաքացիական հայց է ներկայացրել քաղաքագետ Գագիկ Համբարյանի դեմ։ Պատգամավորը դատարանից խնդրում է Համբարյանին պարտավորեցնել «Facebook» սոցիալական ցանցում իրեն պատկանող Gagik Hambaryan օգտահաշվում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող առնվազն 1000 տպաքանակ ունեցող հայալեզու մամուլում ներողություն խնդրել հետևյալ բովանդակությամբ տեքստի հրապարակում կատարելու միջոցով․

«Հրապարակային ներողություն եմ խնդրում Արփինե Դավոյանից ինձ պատկանող Gagik Hambaryan ֆեյսբուքյան օգտահաշվում 08.02.2025 թվականի ժամը 12։48-ին Արփինե Դավոյանի լուսանկարի օգտագործմամբ կատարված հրապարկաման մեջ վիրավորանք պարունակող արտահայտությունների համար»։

Բացի այդ, պատգամավորը Գագիկ Համբարյանից պահանջում է փոխհատուցում 3 միլիոն ՀՀ դրամի չափով՝ որպես պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը։

Ըստ ամենայնի, Դավոյանի հայցի համար հիմք է հանդիսացել քաղաքագետի այս գրառումը․

«Լուսանկարում պատկերվածը երեկ կրկին թիրախավորել էր եկեղեցին և կաթողիկոսին… Ես սրան գրեթե միշտ վերաբերվում եմ հումորով, բայց….. ԱԼփ, ազզզզզ դու քո, որոշ մտերիմներիդ անցյալները մոռացե՞լ ես, որն, ի դեպ, գաղտնիք էլ չէ և ձեր կողմերում շատերը գիտեն… Կարո՞ղ է հիշեցնեմ մանրամասներով…Հա՞… Գիտեցածիս 10%-ը չէի ասել խառնվել էիր իրար… ԱԼփ, ազզզզ, դու օրինակա՞ն անուսնության շրջանակներում ես զավակ ունեցել ինչպես պետք է անեն իրական քրիստոնյաները… Երեխայիդ հայրը քեզ ի՞նչ է գալիս` ամուսի՞ն, սիրեկա՞ն, սերմնահեղուկի դոնո՞ր, կողակի՞ց… Ի՞նչ….Որքան գիտեմ ամուսին չունես… Բայց դա քո գործն է ու քո կյանք է, եթե, իհարկե, քիթդ չես մտցնում այնպիսի հարցերի մեջ, որոնցից ոչ միայն գաղափար չունես, այլև անցածդ կյանքը դա քեզ թույլ չի տալիս… Արփո’, հեռու մնա եկեղեցուց, այ’ անգրագետ, որ ցանկանում էիր Մայր Աթոռից դուրս` մարզում գտնվող եկեղեցում տեսնել կաթողիկոսի շորերը ու զբաղվիր քեզ հարազատ ոլորտներով ու մի ստիպի մարդկանց քեզ հիշեցնել քո անցյալը… Դու այն վերջին կերպարներից ես, որ կարող ես խոսել եկեղեցուց»։

Հայցը վարույթ է ընդունվել փետրվարի 23-ին և մակագրվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանին։

 

Ռոզա Վարդանյան