ԱՄՆ-ն և Ռուսաստանը Ժնևում քննարկել են միջուկային զենքի մասին պայմանագիրը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի  ներկայացուցիչները հանդիպել են Ժնևում երկուշաբթի՝ փետրվարի 23-ին, որպեսզի քննարկեն միջուկային զենքի վերահսկման հնարավոր պայմանագիրը: Ամերիկյան պատվիրակության և Չինաստանի ներկայացուցիչների միջև նմանատիպ բանակցություններ նախատեսված են երեքշաբթի օրը, հաղորդում են Reuters-ը և AFP-ն՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյային, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Վաշինգտոնը ցանկանում է հասնել երեք երկրների մասնակցությամբ «լայն համաձայնագրի» կնքման։ Փաստաթղթի շուրջ բանակցությունները սկսվել են այն բանից հետո, երբ փետրվարի 5-ին լրացավ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև 2010 թվականին ստորագրված նոր ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագիրը (СНВ-3):

Երկու գործակալությունների աղբյուրները նաև նշում են, որ ԱՄՆ-ն փետրվարին նմանատիպ երկկողմ բանակցություններ է անցկացրել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ: Այս երկրները ոչ միայն ունեն միջուկային զինանոցներ, այլև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի հետ միասին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ են: Աղբյուրի խոսքով՝ բանակցությունները «լավ» են անցել, և ամերիկյան կողմը լավատեսորեն է տրամադրված:

Փետրվարի 6-ին՝ պայմանագրի ժամկետի ավարտից մեկ օր անց, Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Գենադի Գատիլովը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պետք է մասնակցեն միջուկային զենքի վերահսկման վերաբերյալ քննարկումներին։

«Եթե մենք լրջորեն դիտարկենք միջուկային զենքի վերահսկման, և հատկապես բազմակողմ միջուկային զենքի կրճատման վերաբերյալ բազմակողմանի երկխոսությունը, ապա Ռուսաստանի համար հիմնարար նշանակություն կունենա Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի, որոնք ԱՄՆ-ի ռազմական դաշնակիցներն են ՆԱՏՕ-ում, ներգրավելը նման փոխգործակցության մեջ», – ասել էր  նա՝ ելույթ ունենալով Ժնևում հունվարի 19-ից մարտի 27-ը անցկացվող զինաթափման համաժողովում։

Ինչպես նշում է AFP-ն, ԱՄՆ-ն փետրվարի սկզբին Վաշինգտոնում «նախապատրաստական ​​հանդիպումներ» է անցկացրել Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Համեմատության համար, Ժնևում բանակցությունները «մի փոքր ավելի բովանդակալից» էին, գրում է գործակալությունը։ Մինչդեռ, Չինաստանի զինաթափման հարցերով դեսպան Շեն Ցզյանը նախկինում հայտարարել էր, որ իր երկիրը այս փուլում չի մասնակցի Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցություններին։ Նա ընդգծել է, որ Պեկինը շատ ավելի փոքր միջուկային զենքի պաշար ունի, քան Մոսկվան և Վաշինգտոնը։

Փետրվարի 21-ին ամերիկյան CNN հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ իշխանությունները կասկածում են Չինաստանին միջուկային զենքի նոր սերնդի մշակման և 2020 թվականի հունիսին առնվազն մեկ գաղտնի միջուկային փորձարկում անցկացնելու մեջ։ Ըստ լրատվամիջոցների՝ սա ենթադրում է հրթիռային համակարգերի ստեղծում, որոնք կարող են կրել բազմաթիվ փոքր միջուկային մարտագլխիկներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի