Սոֆիայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստը խփել է մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սոֆիայի ԲԿՄԱ-ի կոլումբացի հարձակվող Ալեխանդրո Պիեդրիտան խփել է այս մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը։
Սոֆիայի «Սլավիայի» դեմ Բուլղարիայի առաջնության 22-րդ տուրի խաղում 23-ամյա ֆուտբոլիստը մրցակցի դարպասը գրավել է շրջադարձ հարվածով՝ թիմակցի հետ պատ խաղարկումից հետո։ Պիեդրիտան աչքի է ընկել 82-րդ րոպեին՝ խփելով հանդիպման միակ գոլը։
Ալեխանդրո Պիեդրիտան այս ձմռանն է արգենտինական «Խիմնասիա Էսգրիմայից» տեղափոխվել բուլղարական ակումբ, որի կազմում անցկացրել է 2 հանդիպում ու խփել 1 գոլ։