ՀՀԿ-ում կիսվել են կարծիքները․ կան ԱԺ ընտրություններին մասնակցելուն կողմ և դեմ ԳՄ անդամներ. համագումար կհրավիրվի․ Մարգարիտ Եսայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.06.2026 | 17:09
Մենք վստահելի գործընկեր ենք, մենք չենք սպառնում, չենք ճնշում, այլ օգնում ենք․ Օլիվիե Դըկոտինյի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 17:00
Խուզարկություններ Գյումրիում․ ձերբակալվել է երկու անձ այդ թվում՝ լրագրող
04.06.2026 | 16:56
Եվրոպան համերաշխ է ՀՀ-ի հետ․ Մարթա Կոսը շուտով Հայաստան կայցելի
04.06.2026 | 16:48
Հայաստանի հրաշալի ծաղիկները Լատվիա և Նիդերլանդներ արտահանելու հարցն է այսօր քննարկվել․ Վասիլիս Մարագոս․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 16:39
Զախարովան՝ ՀՀ-ի նկատմամբ Մոսկվայից սպառնալիքների մասին
04.06.2026 | 16:31
ԼՂ-ից տեղահանվածների որոշ վարկային պարտավորություններ կներվեն
04.06.2026 | 16:20
Պերեսը հաստատել է, որ Մոուրինյուն կգլխավորի «Ռեալը», նախագահի մյուս թեկնածուն դեմ է պորտուգալացու նշանակմանը
04.06.2026 | 16:07
Ձեզ մեղավոր չե՞ք զգա, եթե Օսիպյանին մի բան պատահի. Փաշինյանը չմեկնաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 15:55
Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի առաջին համարների բանավեճին․ նա նախընտրել է լինել ժողովրդի կողքին․ խոսնակ
04.06.2026 | 15:46
Հայտնի են Հայաստան – Ղազախստան հանդիպման մրցավարները
04.06.2026 | 15:37
Հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներում նոր հնարավորություններ ստեղծելու հարցը՝ Փաշինյան-ֆոն դեր Լայեն հեռախոսազրույցում
04.06.2026 | 15:30
ՌԴ-ն ահաբեկում է մեզ․ էլ ի՞նչ պետք է անի, որ ԵՏՄ-ից դուրս գանք․ անցել է անդառնալիության կետը․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 15:18
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանից ապրանքների ներմուծման սահմանափակումները բացատրել է բուսասանիտարական նորմերով
04.06.2026 | 15:10
Խուզարկություններ «Հայաստան» դաշինքի գրասենյակում // ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կցուցաբերի ՀՀ-ին․ ԼՈՒՐԵՐ
04.06.2026 | 15:03
Գյումրիի «Հայաստան» դաշինքի շտաբից համակարգիչներ ու փաստաթղթեր են առգրավվել
Բոլորը

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսայանը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է կուսակցության ներքին տրամադրություններին, առաջիկա քաղաքական գործընթացներին մասնակցության հարցում առկա տարակարծություններին և ընդդիմության գործունեությանը։ Նրա խոսքով, ՀՀԿ-ի  գերխնդիրը 2018 թվականից հետո եղել է գործող իշխանություններին իշխանազրկելը։

Մարգարիտ Եսայանը հաստատել է, որ ՀՀԿ-ում տարբեր կարծիքներ կան առաջիկա ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։ «Կարծիքները կիսվել են։ Կային գործադիրի անդամներ, որ կողմ էին ՀՀԿ-ի մասնակցությանը, կային մարդիկ, որ դեմ էին ՀՀԿ-ի մասնակցությանը», – նշել է նա՝ հավելելով, որ քննարկումները դեռ շարունակվում են։

Այս հարցին վերջնական լուծում տալու համար որոշվել է ապրիլի 4-ին հրավիրել ՀՀԿ հերթական համագումարը։ «Եթե ապրիլի 4-ին համագումարը տեղի ունենա, արդեն կուսակցությունը պիտի հայտարարի իր մասնակցության կամ չմասնակցության մասին»,- ընդգծել է Եսայանը։

Անդրադառնալով վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի ձախողմանը՝ Եսայանը դրա պատճառը համարել է ընդդիմության ոչ բավարար աշխատանքը։ «Այո՛, որովհետև ընդդիմությունը վատ աշխատեց։ Այո՛, որովհետև խորհրդարանական ընդդիմությունը ճիշտ չաշխատեց ՔՊ-ականների հետ», – ասել է նա։ Եսայանը համոզմունք է հայտնել, որ եթե ճիշտ ժամանակին, ճիշտ ձևով աշխատեին, իրավիճակը բոլորովին այլ կլիներ։ 

Հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն իշխանության գալու դեպքում կստորագրի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ներկայիս տարբերակը, Եսայանը ուղիղ պատասխանից խուսափել է՝ հարցը վերահասցեագրելով գործող իշխանությանը։ «Եթե դա այդքան լավն է, եթե այդպես վերջնականապես պատրաստ է, Նիկոլն ինչի՞ չի ստորագրում», – հարցադրում է արել նա։

Եսայանը շեշտել է, որ ցանկացած հաջորդ իշխանություն պետք է առաջնորդվի բացառապես Հայաստանի պետական շահով։ Նրա խոսքով, ՀՀԿ-ն իր պաշտոնավարման ողջ ընթացքում ապացուցել է, որ «կողմ է և՛-և՛-ի քաղաքականության»՝ նորմալ հարաբերություններ ունենալով թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ։

Մեկնաբանելով դիտարկումը, թե արևմտյան կենտրոնները կարող են աջակցել Փաշինյանին՝ վախենալով, որ ընդդիմությունն իշխանության գալով կչեղարկի ձեռք բերված պայմանավորվածությունները, Եսայանը պատասխանել է. «Այս ամբողջ իրավիճակում ո՞րն է Հայաստանի շահը։ Եվ եթե ընդդիմությունը գա իշխանության, Հանրապետական կուսակցությունն առաջնորդվելու է բացառապես Հայաստանի և հայկական շահով»։

Նա նաև համաձայն չէ տեսակետին, թե իշխանափոխությունից հետո Հայաստանը կդառնա այլ ուժերի կամ գործիչների ազդեցության գոտի։ «Դա չի լինի Գագիկ Ծառուկյանի Հայաստան, դա չի լինի Ռոբերտ Քոչարյանի Հայաստան։ Դա կլինի հայ ժողովրդի Հայաստան, դա կլինի հայկական Հայաստան», – վստահեցրել է Եսայանը։

Միևնույն ժամանակ, նա կանխատեսել է, որ իշխանափոխությունից հետո երկիրը լինելու է բարդ իրավիճակում։ «Ընդդիմությանը, որը կգա իշխանության, ես չեմ նախանձում։ Դա լինելու է տաժանակիր, շատ դժվար աշխատանք», – եզրափակել է ՀՀԿ ԳՄ անդամը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան