Հաշտության ուղին բարդ է՝ հաշվի առնելով, որ հայ 19  ձերբակալվածները գտնվում են Բաքվում. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել  ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանում։ Նա ընդգծել  է, որ Հայաստանի հանրությունը ենթարկվում է հիբրիդային հարձակումների։

«Մեր հասարակությունը ենթարկվում է մանիպուլյացիաների,  հիբրիդային հարձակումների, արտաքին միջամտության։ Դրանք բոորը նպատակաուղղված թշնամական արշավներ են՝ մեր քաղաքացիների վստահության խաթարման ու ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ», – նշել է Միրզոյանը։

Նա Հավելել է, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ ու  ամրապնդում դիմակայունությունը ու ընդգծել տարբեր միջազգային ինդեքսներում Հայաստանի առաջընթացը։

Միրզոյանը նշել է, որ տասնամյակներ տևած հակամարտությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանը քայլեր են ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։

«Վաշինգտոնի անցյալ տարվա գագաթնաժողովը ոչ միայն խաղաղություն  հաստատեց երկրների միջև, այլև ճանապարհ հարթեց առևտրի և  մարդկանց միջև շփումների համար»,- ասել է Միրզոյանը։

Ըստ ՀՀ ԱԳ նախարարի՝ չնայած  դրան, հակամարտության ցավալի հումանիտար հետևանքները դեռ պետք է լուծել։

«Դա բարդ գործ է հաշվի առնելով, որ հայ 19  ձերբակալվածները գտնվում են Բաքվում։ Անհետ կորածների ճակատագիրը ևս ունի  պարզաբանման կարիք»,- ասել է Միրզոյանը։

Նա նշել է, որ Հայաստանը հավատարիմ է շարունակել այդ ուղին՝ ելնելով նրանից, որ խաղաղության  հետագա ամրապնդումը բարենպաստ պայմաններ կստեղծի հակամարտության հետևանքների լուծման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի