Կոմիտասի պողոտայի՝ կենսունակությունը կորցրած բոլոր ծառերը փոխարինվում են․ քաղաքապետ

Լուրեր

30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
30.09.2026 | 16:44
Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլն է մեկնարկում
30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի շուկայի հարակից տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները  հասել են գմբեթի կառուցման և հողի հետլիցքի փուլին»,- քաղաքապետարանի գործակարգավարակն նիստին զեկուցեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ տվյալ շինարարությունը մասնավոր նախաձեռնություն է, և հանձնարարեց հսկողության տակ պահել Կոմիտասի պողոտայի մայթերի ամբողջական բարեկարգման ծրագիրը և ներկայացնել ընթացքը։

Թաղապետի խոսքով՝ Կոմիտասի պողոտայի մայթերի հիմնանորոգման նախագիծն արդեն կա, բայց թե որ ընկերությունն է իրականացնելու այդ աշխատանքները՝ թաղապետը չնշեց։

Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ Կոմիտասի պողոտայի մայթերի բարեկարգման նախագիծը պետք է իրականացվի հնարավորինս արագ՝ մրցույթ հայտարարելու և ֆիզիկական աշխատանքները սկսելու համար։

«Ըստ նախագծի՝ Կոմիտասի պողոտայի բոլոր մայթերը հիմնանորոգվում են, լարերը անցկացվում են գետնի տակ,  կենսունակությունը կորցրած բոլոր ծառերը փոխարինվում են»,- ասաց Ավինյանը։

Քաղաքապետը նշեց, որ կանաչապատման և տարածքի ձևավորման լուծումները պետք է լինեն համակարգված և տրամաբանական՝ ապահովելով նաև հետիոտնային անցումների նորմատիվ հեռավորությունը։ Նա նաև ընդգծեց, որ անհրաժեշտ է խուսափել հողային հատվածների անպատրաստ վիճակից և մշակել թփային կամ կանաչապատման հստակ լուծումներ։

Մանրամասները՝ տեսանյութում։