Ադելիա Պետրոսյան․ Այսպիսի ելույթից հետո բարդ կլինի վերադառնալ Ռուսաստան

Լուրեր

18.08.2026 | 16:37
Գերմանիայում դատարանը Ուկրաինայի քաղաքացուն դատապարտել է ազատազրկման՝ ՌԴ-ի հատուկ ծառայությունների պատվերով դիվերսիա կազմակերպելու համար
18.08.2026 | 16:25
Վիետնամի և Կամբոջայի վարչապետները շնորհավորել են Փաշինյանին վերանշանակման առիթով
18.08.2026 | 16:16
ՉԼ հաղթողը 30 տարեկանում կարիերան ավարտելուց հետո նորամուտն է նշել սիրողական թիմում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
18.08.2026 | 16:07
Նոր Հաճնում ավտոկռունկ է ընկել․ նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր
18.08.2026 | 16:06
«Զվարթնոց» օդանավակայանում կներդրվեն առանց սահմանապահի միջամտության սահմանը հատելու e-gate համակարգեր
18.08.2026 | 15:55
ՃՏՊ-ից հետո վարորդը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե առկա է տուժողի հետ հաշտություն
18.08.2026 | 15:45
Վանաձոր քրեակատարողական հիմնարկի կալանավորը, ըստ հարազատների, մեկ ամիս է՝ հացադուլի մեջ է
18.08.2026 | 15:34
Հայ շախմատիստները 5-րդ տեղն են գրավել Միխայիլ Բոտվիննիկի գավաթում
18.08.2026 | 15:30
Լուսինե Բադալյանը՝ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
18.08.2026 | 15:26
Դադարեցրել է «ԱՄԱՌ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ռեստորանային համալիրի գործունեությունը. այն նաև կապարակնքվել է
18.08.2026 | 15:15
Մ-20 ԱԱ. Գոռ Խաչատրյանը նույնպես կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
18.08.2026 | 15:10
Արեգնազ Մանուկյանի գործի նախաքննությունն ավարտվել է // Երևանում լքված նորածնի մորը դեռ չեն գտել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 15:05
Միրզոյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն ու խաղաղության գործընթացը
18.08.2026 | 15:01
Կարեն Բրուտյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
18.08.2026 | 14:57
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է չտարածել Երևանում հայտնաբերված նորածնի դեմքը
Բոլորը

Գեղասահքի Ռուսաստանի եռակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանն Իտալիայում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի կանանց մենասահքում 6-րդ տեղը գրավելուց հետո ամփոփել է իր ելույթը։

«Զգացողությունները լավագույնը չեն։ Բաց թողեցի ավելի բարձր տեղ գրավելու շանսերը։ Մանրակրկիտ չեմ վերլուծել ելույթս։ Այս պահին արդեն կարևոր էլ չէ։ Փորձում եմ մոռանալ։ Կհաղթահարեմ այս փուլը և կշարունակեմ աշխատել։ Սա փորձ է հաջորդ մեկնարկի՝ հաջորդ Օլիմպիական խաղերի համար։ 4 տարին քիչ ժամանակ չէ, սակայն հենց դրա համար է նաև հետաքրքիր։

Այսպիսի ելույթից հետո ինձ համար հոգեբանական առումով բարդ կլինի վերադառնալ Ռուսաստան։ Երևի, այս ելույթից հետո մտքերը միայն բացասական են։ Ցանկանում եմ վերադառնալ իրականություն, այլ ոչ թե մնալ այս վիճակում։ Հնարավոր է՝ կկարողանամ գտնել դրական կողմեր ու դասեր քաղել այս մրցումներից»,- 18-ամյա գեղասահորդի խոսքը մեջբերում է Sport24-ը։

Հիշեցնենք, որ կարճ ու ազատ ծրագրերի հանրագումարում Ադելիա Պետրոսյանը վաստակել էր 214.53 միավոր։  Օլիմպիական չեմպիոն էր դարձել 2025թ․ աշխարհի չեմպիոն, ամերիկացի Ալիսա Լիուն, որը հավաքել էր 226.79 միավոր։

1960 թվականից հետո առաջին անգամ Ռուսաստանն առանց մեդալի մնաց ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարում։