Իրանում առնվազն 26 ցուցարար մահապատժի է դատապարտվել. Iran Human Rights

Լուրեր

30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
Բոլորը

Իրանում առնվազն 26 ցուցարար դատապարտվել է մահապատժի, հաղորդել է Նորվեգիայում գործող Iran Human Rights  իրավապաշտպան կազմակերպությունը, գրում է Current time-ը։

Հարյուրավոր այլ ցուցարարներ, այդ թվում՝ անչափահասներ, մեղադրվում են հանցագործությունների մեջ, որոնց համար մահապատիժ է նախատեսվում։ Կազմակերպության հաղորդագրության համաձայն՝ մեղադրյալներն ու նրանց ընտանիքները ճնշման և սպառնալիքների են ենթարկվում՝ նման տեղեկությունների բացահայտումը կանխելու համար։

Կազմակերպության տվյալներով՝ փետրվարի 16-ին Իրանի դատական ​​համակարգի ղեկավարը հաստատել է «անկարգությունների և ահաբեկչական հարձակումների գլխավոր մեղավորներին հետապնդելու և պատժելու», ինչպես նաև «վճռականորեն և առանց մեղմության գործելու» հրամանը։

Հունվարի կեսերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի կառավարությունը չունի բողոքի ցույցերի մասնակիցներին մահապատժի ենթարկելու ծրագրեր: Այնուամենայնիվ, նա զգուշացրել էր, որ եթե մահապատիժներ տեղի ունենան, կձեռնարկվեն շատ խիստ միջոցներ։

Դեռևս հնարավոր չէ հաստատել մարդու իրավունքների պաշտպանների գնահատականները մահապատժի դատապարտված ցուցարարների թվի վերաբերյալ։ Պաշտոնապես այս մասին  չի հաղորդվել։

Իրանում  բողոքի ցույցերը սկսվել էին 2025 թվականի դեկտեմբերի 28-ին։ Սկզբում դրանց մասնակիցները բարձրացրել էին  տնտեսական ճգնաժամի, մասնավորապես՝ ռիալի փլուզման և գնաճի հետ կապված պահանջներ։ Ավելի ուշ սկսեցին հնչել կառավարության դեմ կարգախոսներ և միապետության վերականգնման կոչեր։

ԱՄՆ-ում գործող Human Rights Activists in Iran կազմակերպության տվյալներով`փետրվարի 15-ի դրությամբ ձերբակալվել է առնվազն 53,552 մարդ: Ռադիո Ֆարդան, հղում անելով դատական ​​պաշտոնյայի, հայտնել է, որ ցուցարարների դեմ հարուցվել է առնվազն 23,000 քրեական գործ: Նշվում է, որ համազգային բողոքի ցույցերի հետ կապված գործերով առաջադրվել է առնվազն 8,800 մեղադրական եզրակացություն:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի