«Օրենքը պետք է հաղթանակի». Բրիտանիայի Չարլզ III թագավորը` եղբոր ձերբակալության մասին

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորը հայտարարել է, որ «խորապես մտահոգված է» իր կրտսեր եղբոր՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի ձերբակալության մասին լուրի կապակցությամբ՝ պետական ​​պաշտոնեական պարտականությունները չարաշահելու կասկածանքով, գրում է BBC-ն։

«Այժմ հետևում է լիարժեք, արդար և պատշաճ գործընթաց, որի միջոցով այս հարցը քննվում է համապատասխան ձևով և համապատասխան մարմինների կողմից։ Այս հարցում, ինչպես արդեն ասել եմ, նրանք ունեն մեր լիակատար և անկեղծ աջակցությունն ու համագործակցությունը։ Թույլ տվեք հստակ ասել՝ օրենքը պետք է հաղթանակի։ Քանի դեռ այս գործընթացը շարունակվում է, ճիշտ չի լինի, որ ես լրացուցիչ մեկնաբանություններ անեմ այս հարցի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, ես և իմ ընտանիքը կշարունակենք կատարել մեր պարտականությունը և ծառայել ձեզ բոլորիդ»,- ասվում է թագավորի հայտարարության մեջ։

Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախկին արքայազն Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը, որն այսօր դարձավ 66 տարեկան, ձերբակալվել է Նորֆոլքի Սանդրինգհեմի իր կալվածքում: Նա կասկածվում է 2001-2011 թվականների ընթացքում իր պաշտոնավարման ժամանակահատվածում պաշտոնեական չարաշահումների մեջ, երբ նա զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի և ներդրումների հարցերով հատուկ ներկայացուցիչի պաշտոնը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի