«Ոչ թե Ծառուկյանի տունն է զննության ենթարկվել, այլ  նրան պատկանող հողատարածքը». փաստաբանը մանրամասներ է ներկայացնում 

Լուրեր

28.10.2026 | 15:46
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
28.10.2026 | 15:38
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ոչ թե պարոն Գագիկ Ծառուկյանի տունն է զննության ենթարկվել, այլ նրան պատկանող այլ հողատարածք»,- Factor TV-ի հետ զրույցում մանրամասնեց ԲՀԿ առաջնորդի փաստաբան Էմին Խաչատրյանը։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ զննության են ենթարկում Ծառուկյանի առանձնատունը։

Փաստաբանի խոսքով՝ զննությունը կատարվել էր դեռևս 2020 թվականին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում.

«Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ գործի շրջանակներում է եղել, պարոն Ծառուկյանը կապ չունի, պարզապես գործի քննության համար անհրաժեշտություն է եղել Առինջ համայնքի մի շարք հողատարածքներ զննելու, որոնց թվում եղել է նաև նրան պատկանող հողատարածքը։ Ուզում եմ շեշտել, որ դա իր բնակության հասցեն չէ, ուղղակի հողատարածք է, որտեղ առկա են այլ շինություններ»։

Factor TV-ի հարցին՝ զննությանը մասնակցե՞լ է Գագիկ Ծառուկյանը, փաստաբան Խաչատրյանը բացասական պատասխան տվեց. «Պարոն Ծառուկյանը դեռևս 2020 թվականին նոր նախաձեռնված ժամանակ ընդամենը մեկ անգամ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է»։

 

Ռոզա Վարդանյան