Շոյգուն, Լավրովը սպառնալով վախեցնում են ՀՀ-ին, որ դադարեցնենք Արևմուտքի հետ գործակցությունը․ չպիտի տրվենք դրան․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հայտարարությանը, թե Հայաստանի երկաթուղին ռուսական կոնցեսիոն կառավարումից հանելը կարող է հանգեցնել համակարգի փլուզման, այն որակել է որպես ուղիղ սպառնալիք։

«Խոշոր հաշվով՝ այդ գույքը կոնցեսիոն կառավարման է հանձնված, և հետևաբար կողմը, որին պատկանում է, որի տարածքում է, կարող է նաև պայմանագիրը խզել տարբեր հիմքերի հաշվառմամբ։ Եթե ռուսական կողմի համար լավ աշխատելն այն է, որ Հայաստանում երկաթգծերը ոչ ամբողջությամբ են գործարկվում, այսինքն՝ սա ևս մեկ կարևոր հանգամանք է դառնում՝ ամրապնդելու այն տեսակետը և այն համոզմունքը, որ երկաթգիծը պետք է վերադարձվի, որպեսզի արագ կառուցվի և դա դառնա այն նոր հաղորդուղիների մի բաղադրիչը»,- ասել է Օրդուխանյանը։

Քաղաքագետը շեշտում է, որ ռուսական կառավարումը չի նշանակում զարգացում․ «Այսինքն, եթե դու ինչ-որ բան կառավարում ես, դու նաև կարող ես արգելակել դրա զարգացման ընթացքը։ Իրականում Հարավկովկասյան երկաթուղիները ոչ թե զարգացրել են Հայաստանում երկաթուղիները, այլ արգելակել են Հայաստանում երկաթուղիների զարգացումը, որպեսզի նաև ունենան հավելյալ ազդեցության լծակ՝ հետո բանեցնելու որոշ իրավիճակներում»։

Քաղաքագետը երկաթուղու խնդիրը դիտարկում է ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում՝ այն կապելով Թուրքիայի կողմից Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգծի կառուցման հետ։ Նրա կարծիքով՝ ստեղծվում է մրցակցային իրավիճակ, և եթե Հայաստանը չարդիականացնի իր երկաթուղու Երասխից Գյումրի ընկած հատվածը, տարածաշրջանային հիմնական ուղին կարող է շրջանցել Հայաստանը։

«Եթե մենք չենք կարողանում վերադարձնել և արդիականացնել մեր երկաթգծերը, ստացվում է, որ Նախիջևանից ԹՐԻՓՓ-ը կշարունակվի ոչ թե Երասխից դեպի Գյումրի և հետո Կարս, այլ Նախիջևանով՝ Իգդիր և դեպի Կարս՝ շրջանցելով Հայաստանի այդ հատվածը։ Ռուսաստանի Դաշնությունը օգտագործում է այս ազդեցության լծակը, որպեսզի Հայաստանի կարևորությունը առնվազն սահմանափակվի այդ «Թրիփփի» հատվածով և, բնականաբար, ավելի կարճ կիլոմետրեր անցնեն Հայաստանի սուվերեն տարածքով»։

Անդրադառնալով Շոյգուի քննադատությանը՝ կապված ամերիկյան ատոմային տեխնոլոգիաների հնարավոր ներգրավման հետ, Օրդուխանյանը նշում է, որ սա ևս մեկ փորձ է՝ Հայաստանին կախվածության մեջ պահելու համար։ Նա հակադրում է ռուսական և ամերիկյան տեխնոլոգիաների անվտանգության պատմությունը՝ հիշեցնելով Չեռնոբիլի աղետը։

«Եթե տեխնոլոգիաների մասին ենք խոսում, համենայն դեպս ինձ հայտնի չէ մի փաստ, որ Նահանգներում նման մի աղետ է տեղի ունեցել իրենց միջուկային տեխնոլոգիաներով պայմանավորված»։

Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանի համար խնդիրը ոչ թե տեխնոլոգիաների անվտանգությունն է, այլ Հայաստանի կողմից իր արտաքին քաղաքական և էներգետիկ կապերի դիվերսիֆիկացումը թույլ չտալը։ «Եթե մենք շարունակելու ենք մնալ մեկ կողմից կախվածության մեջ, իրենք մեզ պարտադրելու են ոչ միայն էներգետիկայի հետ կապված որոշումներ, այլև մեր քաղաքականության հետ կապված որոշումներ։ Իրենց այնքան էլ հետաքրքիր չի՝ արևային տեխնոլոգիաներ մենք կզարգացնենք, թե այլ միջուկային մոդուլային ատոմակայաններ կփորձենք Հայաստանում գործարկել։ Իրենց համար կարևորը մի բան է՝ շարունակել մնալ իրենցից միակողմանի կախվածության մեջ»։

Էմիլ Օրդուխանյանը եզրափակում է՝ ընդգծելով, որ Ռուսաստանը Հայաստանի ցանկացած քայլ, որը բխում է սեփական պետական շահերից, դիտարկում է որպես «հակառուսականություն»։

«Եթե պաշտպանվում է Հայաստանի շահը, դա դիտարկվում է որպես հակառուսականություն։ Հայաստանը, կրկնել եմ, ասում եմ, որ երբևէ հակառուսական որևէ քայլ չի արել։ Երբ Հայաստանը պաշտպանում է իր պետական շահերը, դա Ռուսաստանն է և ռուսական շահ սպասարկողներն են, որ դիտում են որպես հակառուսականություն»։

Նա առաջարկում է, որ Հայաստանը պետք է շարունակի հետևողականորեն պաշտպանել իր շահերը՝ առանց ներքաշվելու կոշտ հռետորաբանության մեջ, և անի բոլոր քայլերը, «որպեսզի ունենա արդիական երկաթուղի, որպեսզի շարունակի պահպանել իր կարևորությունը նաև արտաքին այլ սուբյեկտների համար»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան