Հարավային Կորեայի նախկին նախագահը ցմահ ազատազրկման է դատապարտվել

Լուրեր

19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.02.2026 | 21:13
ՀՀ-ին և Ճապոնիային հաջողվել է հետևողականորեն զարգացնել քաղաքական երկխոսությունը. Մհեր Գրիգորյան
19.02.2026 | 21:00
Թալանչի պետական հանցագործները, դրսից գործուղված օլիգարխը ընդդիմություն չեն․ իշխանության մեղքն է՝ այդ մարդիկ իրենց տեղում չեն․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 20:58
Խաղաղության խորհրդի նիստի մասնակիցները լուսանկարվել են
19.02.2026 | 20:47
Մարկ Ցուկերբերգը դատարանում ցուցմունք է տվել սոցցանցերից երեխաների կախվածության գործով
19.02.2026 | 20:38
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոայի» մեկնարկային կազմը «ԱԶ Ալկմարի» դեմ խաղում
19.02.2026 | 20:37
Թրամփը հայտարարել է , որ Ադրբեջանն ու ևս 8 երկիր ընդհանուր 7 միլիարդ դոլար են խոստացել Գազայի օգնության փաթեթին
19.02.2026 | 20:26
Ձյուն և բուք. իրավիճակը ճանապարհներին
19.02.2026 | 20:14
Վենսը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին ու Ալիևին
19.02.2026 | 20:00
Ձախողման եզրին է ռուսական երկաթուղին․ ՌԴ-ն կորցնում է դիրքերը հաղորդակցության ոլորտում՝ մեծ պարտքեր ունի․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 19:45
Նրանք ընկերացել են. Թրամփը՝ Փաշինյանի և Ալիևի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 19:36
Գնում եմ բանջարի, որ կարենամ երեխեքիս պահեմ. Ծովինարը երեխաների հետ ապրում է վագոն-տնակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 19:28
Խստորեն դատապարտում ենք Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված անարդար դատավճիռը. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հայտարարությունը
Բոլորը

Հարավային Կորեայի դատարանը նախկին նախագահ Յուն Սուկ-Յոլին մեղավոր է ճանաչել խռովություն հրահրելու մեջ՝ նշելով, որ նրա կողմից 2024 թվականի դեկտեմբերին ռազմական դրություն հայտարարելն Ազգային ժողովը «կաթվածահար անելու» դիտավորյալ դավադրություն է եղել, գրում է France 24-ը։

«Ինչ վերաբերում է մեղադրյալ Յուն Սուկ Յոլին, ապա ապստամբության ղեկավարման հանցագործությունը հաստատված է։ Ռազմական դրության հայտարարումը հանգեցրեց հսկայական սոցիալական ծախսերի, և դժվար է գտնել որևէ ցուցում, որ մեղադրյալը զղջացել է դրա համար»,- Սեուլի կենտրոնական շրջանային դատարանին ասել է  նախագահող դատավոր Ջի Գվի-յոնը։

Դատարանը երկրի նախկին առաջնորդին դատապարտել է ցմահ ազատազրկման։

Յունը 2024 թվականի դեկտեմբերին հեռուստատեսային ելույթում հանկարծակի ռազմական դրություն էր հայտարարել՝ ասելով, որ անհրաժեշտ են կտրուկ միջոցներ «հակապետական ​​ուժերն» արմատախիլ անելու համար։ Նա իմփիչմենթի ենթարկվեց, ձերբակալվեց և մեղադրվեց բազմաթիվ հանցագործությունների մեջ՝ ապստամբությունից մինչև արդարադատությանը խոչընդոտելը։ Մեղադրողները պահանջել էին ապստամբության մեղադրանքով ամենախիստ պատիժը՝ կոչ անելով Սեուլի կենտրոնական շրջանային դատարանին Յունին մահապատժի դատապարտել։

Հարավային Կորեան ոչ պաշտոնական մորատորիում ունի մահապատժի նկատմամբ. վերջին բանտարկյալները մահապատժի են ենթարկվել 1997 թվականին, իսկ մահապատիժը փաստացի Յունին դատապարտում է ցմահ բանտարկության։

Երկրի նախկին ղեկավարն անընդհատ հերքել է իր մեղքը՝ պնդելով, որ գործել է «ազատությունը պաշտպանելու» և սահմանադրական կարգը վերականգնելու համար՝ ընդդիմության կողմից ղեկավարվող «օրենսդրական դիկտատուրայի» դեմ։ Դատախազները նրան մեղադրում էին «իշխանության ծարավից» բխող «ապստամբություն» ղեկավարելու մեջ, որը  բռնապետության ու երկարատև կառավարման նպատակ ուներ»։

Հարավային Կորեայի օրենսդրության համաձայն՝ ապստամբությանը մասնակցելը նախատեսում է միայն երկու պատիժ՝ ցմահ բանտարկություն կամ մահապատիժ։ Յունն արդեն դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ ավելի մեղմ մեղադրանքներով։ Մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ նույնպես կարող են երկարատև ազատազրկման ենթարկվել։

2024 թվականի դեկտեմբերի 3-ին Յուն Սոկ Յոլն անսպասելիորեն դիմել էր ժողովրդին ուշ գիշերային հեռուստատեսային ցնցող ելույթով։ Հյուսիսային Կորեայի ազդեցության և վտանգավոր «հակապետական ​​ուժերի» անորոշ սպառնալիքները վկայակոչելով՝ նա հայտարարել էր ռազմական կարգի հաստատման մասին։ Ռազմական դրությունը վերացվել էր վեց ժամ անց, երբ օրենսդիրները շտապել էին խորհրդարանի շենք՝ արտակարգ քվեարկության։

Յունի կինը՝ Կիմ Կեոն Հին, հունվարի սկզբին դատապարտվել է 20 ամիս ժամկետով ազատազրկման՝ առաջին տիկնոջ պաշտոնում ստացած կաշառքների հետ կապված մեղադրանքներով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի