Հունաստանում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին

Լուրեր

18.08.2026 | 15:45
Վանաձոր քրեակատարողական հիմնարկի կալանավորը, ըստ հարազատների, մեկ ամիս է՝ հացադուլի մեջ է
18.08.2026 | 15:34
Հայ շախմատիստները 5-րդ տեղն են գրավել Միխայիլ Բոտվիննիկի գավաթում
18.08.2026 | 15:30
Լուսինե Բադալյանը՝ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
18.08.2026 | 15:26
Դադարեցրել է «ԱՄԱՌ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ռեստորանային համալիրի գործունեությունը. այն նաև կապարակնքվել է
18.08.2026 | 15:15
Մ-20 ԱԱ. Գոռ Խաչատրյանը նույնպես կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
18.08.2026 | 15:10
Արեգնազ Մանուկյանի գործի նախաքննությունն ավարտվել է // Երևանում լքված նորածնի մորը դեռ չեն գտել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 15:05
Միրզոյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն ու խաղաղության գործընթացը
18.08.2026 | 15:01
Կարեն Բրուտյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
18.08.2026 | 14:57
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է չտարածել Երևանում հայտնաբերված նորածնի դեմքը
18.08.2026 | 14:51
Փաշինյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը
18.08.2026 | 14:48
Բաշար Ասադի զարմիկին Սիրիայում մահապատժի են դատապարտել՝ սպանությունների և խոշտանգումների համար
18.08.2026 | 14:39
Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ ESPN-ի
18.08.2026 | 14:32
Կանխվել է Օձունում բռնկված հրդեհի տարածումը
18.08.2026 | 14:23
Իրանի Մեջլիսի խոսնակը նշել է Հորմուզի նեղուցի վերաբացման պայմանները
18.08.2026 | 14:15
Աբովյանում համայնքային հողի ապօրինի օտարման գործով 3 անձ կկանգնի դատարանի առաջ
Բոլորը

ՀՀ նախագահի՝ Հունաստան կատարած պետական այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է մի շարք պաշտոնական հանդիպումների։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակներում՝ փետրվարի 18-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հունաստանի Հանրապետության թվային կառավարման նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ թվայնացման, բարձր տեխնոլոգիաների և գիտահետազոտական ոլորտներում համագործակցության վերաբերյալ։

Նշվում է, որ հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Հունաստանի Հանրապետության թվային կառավարման նախարարի տեղակալ Խրիստոս Դերմենցոպուլոսը։

«Փաստաթուղթը նախատեսում է համատեղ հետազոտական նախագծերի իրականացում, պետական-մասնավոր գործընկերության խթանում, ինչպես նաև թվային փոխակերպման ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների զարգացում։

Հուշագրով նաև հնարավորություն է ստեղծվում ամրապնդելու համագործակցությունը 5-րդ սերնդի տեխնոլոգիաների (5G), արհեստական բանականության (ԱԲ), ամպային տեխնոլոգիաների, թվային կառավարման, բիոտեխնոլոգիաների, գերհամակարգչային լուծումների, մի շարք այլ ոլորտներում՝ նպաստելով երկու երկրների տեխնոլոգիական էկոհամակարգերի զարգացմանը և նորարարական ներուժի ընդլայնմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Հաղորդվում է, որ այցի շրջանակում նախատեսված են նաև բարձր մակարդակի հանդիպումներ Հունաստանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Կքննարկվեն համագործակցության ընդլայնման հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների, նորարարության, թվայնացման, կիբեռանվտանգության և գիտատեխնիկական հետազոտությունների ոլորտներում։