Ժնևում ավարտվել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլը. Մեդինսկին դրանք «ծանր, բայց գործնական» է որակել

Լուրեր

27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 15:55
Մազաչափ թերությունն էլ որ եղել է, անմիջապես բարձրաձայնվել է, բոլորի հետևից գնացել ենք․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 15:37
Փամբակ գետում մեքենա և դի են հայտնաբերվել․ փրկարարները որոնում են երկրորդ անձին
27.06.2026 | 15:22
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Բոլորը

Ժնևում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է։ ՌԴ նախագահի օգնական, գլխավոր բանակցող Վլադիմիր Մեդինսկին հանդիպումը բնութագրել է որպես ծանր, բայց գործնական, գրում է Վեդոմոստին։

«Ինչպես գիտեք՝ բանակցությունները տևել են  երկու օր. երեկ շատ երկար ժամանակ՝ տարբեր ձևաչափերով, իսկ այսօր՝ մոտ երկու ժամ։ Դրանք ծանր էին, բայց գործնական»,- ասել է Մեդինսկին։

Հանդիպումը սկսվել է Մոսկվայի ժամանակով 11:00-ի սահմաններում և ավարտվել է մոտավորապես ժամը 12:45-ին։ Մեդինսկին հավելել է, որ առաջիկայում բանակցությունների նոր փուլ կանցկացվի։

Բանակցությունների նախորդ փուլը տեղի էր ունեցել փետրվարի 17-ին և տևել 4,5 ժամ։ Այն անցկացվել էր ՄԱԿ-ի եվրոպական կենտրոնակայանի մոտ գտնվող «ԻնտերԿոնտինենտալ» հյուրանոցում։

Փետրվարի 16-ին ՏԱՍՍ-ը, հղում անելով աղբյուրին, հայտնել էր, որ Ժնևում եռակողմ հանդիպմանը Ռուսաստանի պատվիրակությունը կընդլայնվի՝ հասցնելով մինչև 20 անձի, և որ Մոսկվան կներկայացնեն Մեդինսկին, փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը, այլ պաշտոնյաներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի