Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում «լավ առաջընթացի» մասին, Վենսը՝ խոսել Վաշինգտոնի «կարմիր գծերից»

Լուրեր

28.06.2026 | 05:30
ԱԱ-2026. Պորտուգալիան չհաղթեց Կոլումբիային ու փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 03:11
ԱԱ-2026. Անգլիան ու Խորվաթիան հաղթեցին և կխաղան փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ անուղղակի միջուկային բանակցություններում «լավ առաջընթաց» է գրանցվել, մինչդեռ Վաշինգտոնը զգուշացրել է՝ ռազմական գործողությունները մնում են տարբերակ, եթե դիվանագիտությունը ձախողվի, գրում է Al Jazeera-ն։

Օմանի միջնորդությամբ բանակցություններն անցկացվել են երեքշաբթի Շվեյցարիայի Ժնև քաղաքում՝ Պարսից ծոցի տարածաշրջանում երկու կողմերի կողմից ռազմական պատրաստվածության աճի ֆոնին։

«Ի վերջո, մենք կարողացանք լայն համաձայնության գալ մի շարք ուղեցույց սկզբունքների շուրջ, որոնց հիման վրա մենք կշարժվենք առաջ և կսկսենք աշխատել հնարավոր համաձայնագրի տեքստի վրա։ Լավ առաջընթաց է գրանցվել այս ամսվա սկզբին Օմանում կայացած նախորդ փուլի համեմատ։ Մենք այժմ ունենք հստակ ուղի, ինչը, կարծում եմ, դրական է»,- բանակցություններից հետո պետական ​​հեռուստատեսությանը ասել է Արաղչին։

Նա ընդունում է, որ երկրների միջև եղած բացը «նվազեցնելու համար ժամանակ կպահանջվի»՝ հավելելով, որ երբ երկու կողմերն էլ ներկայացնեն համաձայնագրի նախագծեր, «դրանք կփոխանակվեն, և կորոշվի բանակցությունների երրորդ փուլի ամսաթիվը»։

Վաշինգտոնում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նույնպես հայտարարել է, որ իր երկիրը նախընտրում է դիվանագիտությունը, սակայն ավելի խառը պատկեր է ներկայացրել։

«Որոշ առումներով, ամեն ինչ լավ անցավ. նրանք համաձայնեցին հանդիպել հետո։ Սակայն այլ առումներով շատ հստակ էր, որ նախագահ Թրամփը սահմանել է որոշակի կարմիր գծեր, որոնք իրանցիները դեռևս պատրաստ չեն ընդունել և դրանցով աշխատել։ Մենք շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ։ Բայց, իհարկե, նախագահը պահպանում է իրավունքը՝ ասելու, թե երբ է կարծում, որ դիվանագիտությունը հասել է իր բնական ավարտին»,- ասել է Վենսը Fox News-ին տված հարցազրույցում։

Իրանը տարիներ շարունակ փորձում է ազատվել ԱՄՆ-ի կողմից սահմանված լայնածավալ պատժամիջոցներից, այդ թվում՝ իր նավթը գնելու արգելքից։ Թեհրանը հայտարարել է, որ ցանկանում է՝ ընթացիկ բանակցությունները կենտրոնանան իր ուրանի հարստացման ծրագրի վրա՝ պնդելով, որ ցանկացած համաձայնագիր պետք է իրական տնտեսական օգուտ բերի Իրանին՝ միաժամանակ պահպանելով իր ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունը։

Վաշինգտոնը պահանջում է, որ Իրանը հրաժարվի ուրանի հարստացումից իր տարածքում և ձգտում է ընդլայնել բանակցությունների շրջանակը՝ ներառելով ոչ միջուկային հարցեր, ինչպիսիք են Թեհրանի հրթիռային պաշարները։

Բանակցությունները տեղի են ունենում Պարսից ծոցում բարձր լարվածության ֆոնին, քանի որ ԱՄՆ-ը տարածաշրջան է ուղարկել երկու ավիակիր։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին երեքշաբթի զգուշացրել ց, որ երկիրն ունի ամերիկյան ռազմանավ խորտակելու կարողություն:

«Ավիակիր ռազմանավը, անկասկած, վտանգավոր զենք է, բայց ավելի վտանգավոր է այն զենքը, որը կարող է խորտակել այն»,- ասել է նա։

Իրանը նաև փորձում է ցուցադրել իր ռազմական հզորությունը՝ Հորմուզի նեղուցում զորավարժությունների շարք սկսելով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի