Շաքարային դիաբետ ունեցող 29-40 տ. մեր շահառուներին անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ. Ավանեսյան

Լուրեր

07.06.2026 | 11:02
Արման Թաթոյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:00
Գուրգեն Սիմոնյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:58
Ոստիկանությունը կոչ է անում «Գինու օրեր»-ի միջադեպին քաղաքական ենթատեքստ չտալ
07.06.2026 | 10:51
Ինչպես պետք է քվեարկել. ներկայացնում է 9/23 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:44
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի քվեարկությունը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:42
Գրիչ չի կարելի օգտագործել. եթե նշում եղավ, քվեաթերթիկն անվավեր կհամարվի. Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:38
Գիշերը ձերբակալված հանձնաժողովի քարտուղարն ու նախագահները Գյումրիի տեղամասերից են
07.06.2026 | 10:34
Քվեարկեցինք, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը. Գարեգին Բ կաթողիկոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:16
Գործարարը Չինաստանից Մոսկվայով վերադառնալուց հետո ծանուցագիր է ստացել վարժական հավաքների մասնակցելու վերաբերյալ
07.06.2026 | 10:12
Գարեգին Բ-ն քվեարկում է. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:03
Նիկոլ Փաշինյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:02
Քվեարկել եմ հանուն հզոր պետության, հանուն ամուր մշակույթի. ԿԳՄՍ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:45
Գիշերը տեղամասային հանձնաժողովի քարտուղար և նախագահներ են ձերբակալվել. ԿԸՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:36
Վաղարշապատի ընտրատեղամասում քվեարկում են նաև զինծառայողները
07.06.2026 | 09:11
Մենք ուզում ենք մնալ տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիրը. Նարեկ Կարապետյանը քվեարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մեզ հաջողվել է նաև 29-ից 40 տարեկան ինսուլինակախյալ մեր քաղաքացիների համար անվճար հասանելի դարձնել ինսուլինային անալոգները, ասեղները, ինչպես նաև արյան մեջ գլյուկոզի որոշման սարքերը»,- հերթական ձեռքբերման մասին լուրով` շաքարային դիաբետ ունեցող քաղաքացիների և նրանց ծնողների հետ հանդիպումը սկսեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Առողջապահության նախարարությունը մեկնարկում է ծրագիր, ըստ որի 29-40 տարիքային խմբում հաշվառված ինսուլինակախյալ շահառուները ևս կստանան 2 տեսակի ինսուլինային անալոգներ, ասեղներ, ինչպես նաև արյան մեջ գլյուկոզի որոշման սարքեր. յուրաքանչյուր եռամսյակ 150 թեստ-երիզների:

«Հանդիպմանը քննարկվել է նաև դեղապահովման հարցը, խոսվել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ավելի շատ բուժծառայությունների հասանելիության մասին:

Շահառուներն ու նրանց հարազատները բարձր են գնահատել շաքարային դիաբետ ունեցող երեխաների ու մեծահասակների համար պետական ծրագրերի վերջին տարիների շարունակական ընդլայնումը, վստահեցրել, որ պետական այս մոտեցման շնորհիվ վերջին տարիներին նկատելիորեն բարելավվել է իրենց կյանքի որակը:

Շուրջ երկու ամիս առաջ էլ գլյուկոզի շարունակական մոնիտորինգի ժամանակակից համակարգեր է տրամադրվել երեխաներին ու դեռահասներին»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում:

Նախարարը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ շաքարային դիաբետ ունեցող 29-40 տ.  շահառուներին անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ: