Սա այն մաքսիմալ արդյունքն էր, որը հնարավոր էր ստանալ այս իրավիճակում․ Գրիգորյանը՝ օգոստոսի 8-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Կարծում եմ՝ օգոստոսի 8-ի գլխավոր արդյունքը կարելի է համարել կարճաժամկետ կտրվածքով տարածաշրջանում կայունության նպաստումը, ինչպես նաև՝ էսկալացիայի ռիսկի զգալի նվազեցումը»,- այս մասին Ժողովրդավարական անվտանգության հայաստանյան երրորդ ամենամյա համաժողովի ժամանակ նշեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների գլխավոր խնդիրը Արցախի էթնիկ զտումից հետո հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիրն էր:

«2023-ից 2025-ն ընկած ժամանակահատվածում մենք հաճախ էինք լսում բավականին ագրեսիվ հռետորաբանություն հենց Ադրբեջանի կողմից այդ հարցը ուժային ճանապարհով լուծելու վերաբերյալ, պնդումներ այն մասին, որ Հայաստանը նույնիսկ եթե չհամաձայնի, գնալու է լուծումների՝ միևնույն է, օգտագործելով իրենց բառապաշարը, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացվելու է: Եվ այդ առումով, իհարկե, TRIPP-ը, ինչքան էլ այն իդեալական չլինի, այս հարցին որոշակի լուծում տվել է: Պարզ է, որ իդեալական պայմաններում Հայաստանը, դժվար թե, նույնիսկ այս տիպի համաձայնությունների գնար: Այնուամենայնիվ, խոսքը գնում է ինչ-որ չափով նաև երրորդ կողմին վերահսկողությունը զիջելու մասին: Բայց եթե մենք փորձում ենք հասկանալ՝ որոնք էին այս ծրագրի այլընտրանքները, տեսնում ենք, որ այլընտրանքները, ամենայն հավանականությամբ, ավելի վատն էին»,- նշեց քաղաքագետը:

Գրիգորյանի խոսքով՝ ամենագլխավոր բացասական այլընտրանքը ռազմական էսկալացիայի միջոցով այդ հաղորդակցության բացումն էր: Նա կարևորեց նաև մեկ ամիս առաջ արտգործնախարարությունների կողմից հրապարակված փաստաթուղթը, որը վերաբերում էր TRIPP-ի իրագործմանը, այն ցույց է տվել, որ Հայաստանի մինիմալ կարմիր գծերը այս գործընթացում պահպանվել են:

«Եթե խոսքը գնում է Հայաստանի համար հիմնական զիջումների մասին, այստեղ, իհարկե, գլխավոր խնդիրը փոխադարձության հետ է կապված: Ակնհայտ է, որ Հայաստանի տարածքում գործելու է ինչ-որ պարզեցված ռեժիմ ադրբեջանական բեռների և ուղևորների համար, բայց նույնը, դժվար թե, կարելի է ակնկալել Ադրբեջանի տարածքում: Սա ոչ միայն սիմվոլիկ զիջում է, այլ նաև բավականին պրակտիկ գործնական խնդիրներ է ստեղծելու հենց հայաստանցի ուղևորների կամ բեռնատարների համար, որոնք ստիպված են լինելու հենց առնչվել ադրբեջանցի, օրինակ, սահմանապահների հետ»,-ասաց նա։

Օգոստոսի 8-ի համաձայնությունները

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՀ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի կողմից նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագիրը, որն օգոստոսի 11-ին փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է:

Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն: Դիվանագիտական հարաբերությունների հաստատում նախատեսված է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածով:

Մանրամասները՝ տեսանյութում։