Հիմնավոր տեղեկություններ կան. Արթուր Հովհաննիսյանը` Մայր Աթոռը ՀՀ-ից տեղափոխելու հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
Բոլորը

«Ես հիշում եմ՝ երբ հոգևոր բարձրաստիճան որոշ շրջանակի վերաբերյալ խոսակցությունները սկսվեցին, էս նույն հետաքրքրությամբ հարցադրումներ էին հնչում, թե արդյո՞ք կան փաստեր, այս ինչ եք ասում, սենց շոկի էինք ենթարկվել… Որոշ ժամանակ անց բոլոր փաստերը երևան եկան»,- ԱԺ-ում պատգամավորների հետ ճեպազրույցի ընթացքում Factor TV-ի հարցին ի պատասխան նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ խոսելով Մայր Աթոռը ՀՀ-ից տեղափոխելու տեղեկության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ։

Նրա խոսքով՝ իշխանության, հատկապես վարչապետի արած որևէ հայտարարություն չի կարող իր տակ հիմնավորումներ չունենալ:

«Եթե մեր կողմից հնչել է հայտարարություն, որ Վեհարանի, Վեհարանի հոգևոր բարձրաստիճան ներկայացուցիչների մի շրջանակ փորձում է Կաթողիկոսությունը տեղափոխել Հայաստանի Հանրապետությունից, Էջմիածնի գանձերն էլ հետը, ուրեմն մենք դրա վերաբերյալ ունենք շատ հիմնավոր տեղեկություններ։ Այդ տեղեկություններն արդյոք այնքան են հասունացել, որ պետք է վերածվեն քրեական գործի կամ իրավական հետապնդման, այդ հարցի պատասխանը ես այս պահին չունեմ, այդ հարցի պատասխանը մենք բոլորս կստանանք, երբ որ իրականության մեջ նման բան տեղի կունենա։ Բայց հարցին, թե արդյոք կան հիմնավորումներ, որ դուք նման բան եք հայտարարում՝ կան հիմնավորումներ, էն էլ ինչ հիմնավորումներ կան, և դրա մասին պատեհ պահին բոլորդ կիմանաք»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։